441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքագետը նշել է Երևանի ավագանու ընտրություններում հավանական հաղթողի անունը

19:21
18 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ է հավանականությունը, որ Երևանի ավագանու ընտրություններում կհաղթի «Իմ քայլը» դաշինքը, որը ներառված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության մեջ, հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ֆավորիտը շատ պարզ է։ «Իմ քայլը» դաշինքը չունի սեփական հաղթանակում կասկածելու որևէ պատճառ, ինչը ցույց են տվել վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումները։ Էյֆորիան դեռ չի անցել, հիմք կա ենթադրելու, որ հաջողությունը շատ հավանական է», – ասաց Իսկանդարյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, նման պայմաններում կարելի էր հուսալ, որ կընթանա հանգիստ նախընտրական քարոզարշավ, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

«Արշավը բավականին քաղաքականացված է, հռետորաբանությամբ թվում է, թե սրանք քաղաքապետի ընտրություններ չեն, ով պիտի զբաղվի ուրբանիստական խնդիրներով։ Հնչում է կոշտ հռետորաբանություն, դիմակայությունը հասնում է ընտրողների բևեռային կիսման, հատկապես, որ արտաքին պատճառներ չկան», – ասաց Իսկանդարյանը։

Նա նաև նշեց, որ այս ընտրությունները կդառնան նոր իշխանության լետիտիմիզացման ևս մեկ հաստատում, այդ պատճառով հանրահավաքներում հիմնական դերակատարը վարչապետն է, ոչ թե քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Загружается новость ... "Лево"

Իսկանդարյանը, սակայն, նշեց, որ չի կարող բացարձակ վստահ լինել «Իմ քայլը» դաշինքի հաղթանակում, քանի որ հնարավոր են տարբեր ֆորս–մաժորային հանգամանքներ։

2018 թ.–ի սեպտեմբերի 23–ին նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։ Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։

Ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 12 քաղաքական ուժ։ Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքն իր ցուցակի առաջին համար է գրանցել հայտնի դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` պատգամավոր, կուսակցության քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, «Ժառանգություն» կուսակցությունն` իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՅԴ–ն` ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանին, «Օրինաց երկիր» կուսակցությունն` իր փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, «Լույս» դաշինքն` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ