534.46
7.42
479.98
+23
Եղանակը Երևանում
Հայ

Պետությանը պատճառվել է 44,391,000 դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը (ՎԻԴԵՈ)

20:04
25 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունւմ «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի՝ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Խաղաղ Դոնի 1/34 հասցեում գտնվող, ընկերության տնօրենի մորը պատկանող հողատարածքում, տարբեր տնտեսվարող սուբյեկտների վարձակալությամբ տարածքներ տրամադրելու նպատակով, 1270 քմ մակերեսով շինություն կառուցելու համար նախագծվել և ստացվել է շինարարության թույլտվություն։

Ընկերության տնօրենը սահմանված կարգով շինարարություն կատարելու լիցենզի ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, անհայտ աղբյուրներից ձեռք է բերել շինանյութ, առանց աշխատանքային պայմանագրի վարձել է անհատ շինարարների, և փաստացի՝ կազմակերպել ու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը։ Արդյունքում՝ ընկերության տնօրենը առանց հատուկ թույլտվության իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական՝ կառուցապատման գործունեություն։

Նրա գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը հաշվելու համար նշանակված շինարարատեխնիկական և դատահաշվապահական փորձաքննության եզրակացության հմաձայն, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 44,391,000 դրամ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմնին։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:35
24 Մայիսի 2019
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստերագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։
15:08
24 Մայիսի 2019
Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից
Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է
15:00
24 Մայիսի 2019
Փաշինյանը հայտնել է կրոնական բաժանարար գծերի հաղթահարման անհրաժեշտության մասին
Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը:
12:01
24 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը դադարեցրեց իր լիազորությունները։
10:50
24 Մայիսի 2019
Հայտնի է ԿԳ, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածուն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում են փոխնախարարի պաշտոնի թեկնածությունները։
10:31
24 Մայիսի 2019
Օդերևութաբանները պատմել են, թե երբ կավարտվեն անձրևները Հայաստանում
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
24 Մայիսի 2019
Հինգշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:05
23 Մայիսի 2019
Հայաստանում կավելանա հատուկ պայմաններում ծառայելու հավելավճարը
Հավելավճարների մասով կիրականացվի մոտավոր համահավասարեցում։

20:40
23 Մայիսի 2019
Արամ Սիմոնյանը պատմել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնից հեռանալու պատճառների մասին
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հինգշաբթի տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարեց, որ հրաժարական է տալիս և պատմեց իր որոշման պատճառների մասին։
19:44
23 Մայիսի 2019
Երևանում մեկնարկել է «Դաշնակցության» հանրահավաքը
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅ Դաշնակցության հանրահավաքը:
19:26
23 Մայիսի 2019
Հայաստանը և Հորդանանն օդային հաղորդակցություն կհաստատեն
Համաձայնագիրը նախատեսված է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում
19:00
23 Մայիսի 2019
Օսիպյան. Հայաստանի դատարանների արգելափակումն ինքնաբուխ ակցիա էր
Մայիսի 20–ին Հայաստանի դատարանների արգելափակումն ինքնաբուխ բնույթ էր կրում: