480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել գողություն և կողոպուտ կատարելու համար
10:12
17 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել տարեց կնոջ տնից կողոպուտ, մտերիմ ընկերոջ տնից գողություն կատարելու համար, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

 Ըստ հաղորդագրության` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պայմանագրային զինծառայողի կողմից կողոպուտ, գողություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ Շիրակի մարզի բնակիչ, պայմանագրային զինծառայող Ա.Կարապետյանի կողմից հիվանդ, տարեց հարևանուհու տնից կողոպուտ կատարելու, հյուրընկալված ընկերոջ տնից գողություններ կատարելու և 8 օր ծառայության վայրն ինքնակամ թողնելու վերաբերյալ։

«Քննության տվյալներով՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին տարեց հարևանուհին, ինքնազգացողությունը վատթարանալու պատճառով օգնության է կանչել  23-ամյա Ա.Կարապետյանին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կարապետյանն օգնություն ցուցաբերելու փոխարեն, օգտվելով տարեց կնոջ անօգնական վիճակից, հափշտակել է սեղանին դրված 15.000 ՀՀ դրամը, հեռուստացույցի մոտ գտնվող  ոսկյա շղթա, ականջօղ և երկու կախազարդ։

«Իսկ երբ տարեց կինը հատակին նստած դիրքից փորձել է տեղաշարժվել, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ երիտասարդը, կրծքավանդակից հրելով, կնոջը գետնին է պառկեցրել, ապա՝ բացահայտ հափշտակել նրա  պայուսակն ու դիմել փախուստի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Քննությամբ պարզվել է նշված կողոպուտից հետո նրա մասնակցությամբ կատարված գողության երկու դրվագ։

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի ապրիլին գիշերելով ընկերոջ տանը՝  Ա.Կարապետյանը ննջասենյակի պահարանից հափշտակել է ընկերոջ մոր ոսկյա երկու մատանին, իսկ ամիսներ անց՝ 2015 թվականի հունիսի 3-ին, նույն ընկերոջ տանը գիշերելով՝ ննջասենյակի պահարաններից հափշտակել է 22.000 ՀՀ դրամ:

«Պարզվել է նաև, որ Ա.Կարապետյանը, պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելով, 2015 թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 16-ը՝ մինչ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից հայտնաբերվելը, առանց հարգելի պատճառի 8 օր ծառայության չի ներկայացել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (կողոպուտ՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն, որը  զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողություն, երկու դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):

«Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
05 Դեկտեմբերի 2016
Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի:
15:17
04 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ավստրիա, Բելգիա, Ֆրանսիա և Գերմանիա
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 5-ից մեկնարկող եվրոպական շրջայցի ժամանակ, կայցելի Ավստրիա, Բելգիա, Ֆրանսիա և Գերմանիա:
13:07
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի կրթության համակարգում զանգվածային փոփոխություններ են սպասվում. վարչապետ
Հայաստանի կառավարությունը աշխատում է նախադպրոցական, դպրոցական և բուհական կրթության ոլորտի փոփոխությունների շուրջ:
11:16
04 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը հայտնել է Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը
Կառավարության համար առաջնային խնդիրը հասարակության հետ հետադարձ կապի ապահովումն է:
19:42
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել:
19:08
03 Դեկտեմբերի 2016
Ծաղկաձորում միջազգային դասի հյուրանոց է բացվել
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը:
14:27
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կարգավորիչը սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ է հայտնաբերել մսամթերք արտադրող երկու ընկերությունների արտադրանքներում
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացրել մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ»  և «Երեմկա»  ՍՊԸ-ներում:
14:25
03 Դեկտեմբերի 2016
Տաք և սառը հոսանքների ողջագուրումը շուտով կավարտվի. օդերևութաբան
Ուժեղ քամիները, որոնց ազդեցության ներքո գտնվում է Հայաստանը, շուտով կնահանջեն:
13:30
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը նշանակել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նոր պետ
Համապատասխան հրամանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է նախօրեին:
11:20
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարարն առաջարկում է արգելել բուհերում քննությունների բազմանգամյա վերահանձնումը
Ուսանողներին հարկավոր է արգելել բուհերում մի քանի անգամ վերահանձնել քննությունները, նախօերին լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
10:00
03 Դեկտեմբերի 2016
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։