487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց «Զինվորական ծառայության մասին» օրինագծին
11:48
11 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախօրեին երեկոյան արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճահարույց նախագծին:

Ուրբաթ ավելի վաղ քվորում չապահովելու պատճառով մշտական հանձնաժողովի նիստը տեղափոխվել էր նույն օրն ավելի ուշ ժամի։

Ուսանողները Երևանում արդեն մի քանի օր է բողոքում են տարկետման սահմանափակման իրավունքի դեմ։ Նրանք մասնավորապես դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը` պնդելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը խոչընդոտելու է կրթության զարգացմանը։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրել է օրինագիծը երկրորդ ընթերցմամբ։ Նշվել է, որ օրինագիծը քննարկվել է տարբեր մակարդակներում, իսկ դրա հիմքում ընկած են արդյունավետ կառավարման, սոցիալական արդարության և հավասարության սկզբունքները։

Զաքարյանի խոսքով, առաջարկվում է տարկետում ստանալու նոր սկզբունք, որը հնարավորություն է տալիս լիարժեք օգտվել բարձրագույն կրթության առաջին փուլն անցնելու իրավունքից, ինչպես նաև ընտրել ծառայության տեսակը։ Նշվել է նաև, որ օրինագիծը նոր հնարավորությունն է բացում զինծառայության կազմակերպման հարցում։

Չնայած ուշ ժամին, ուսանողներն, այնուամենայնիվ, կրկին հավաքվել էին ԱԺ–ի շենքի դիմաց, որպեսզի ցույց տան իրենց համախմբվածությունն ու հետաքրքրվածությունը քննարկվող օրինագծի հարցում։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:43
17 Նոյեմբերի 2017
Ջերմացման հերթական ալիք է գալու Հայաստան
Ջերմաստիճանի հերթական բարձրացում է սպասվում Հայաստանում։
08:00
17 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
22:19
16 Նոյեմբերի 2017
Երկրորդ երկրաշարժն Ադրբեջանում մեկ օրում. այն զգացվել է նաև Արցախում
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
18:37
16 Նոյեմբերի 2017
Նիդեռլանդների սենատի ղեկավար. խորապես ցնցված եմ այն տառապանքներից, որոնք կրել է հայ ժողովուրդը (ՖՈՏՈ)
Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
15:46
16 Նոյեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ընտանեկան բռնության կանխարգելման աղմկահարույց օրինագծին
Հայասստանի կառավարությունը հինգշաբթի նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց ընտանեկան բռնության մասին օրենքում։
15:40
16 Նոյեմբերի 2017
ՀՀ–ում առաջին անգամ է ամրագրվում, որ ամուսնություն կարող է կայանալ միայն կնոջ և տղամարդու միջև
Օրենսգրքում առաջին անգամ ամրագրվում է, որ ամուսնություն կարող է կայանալ միայն կնոջ և տղամարդու միջև։
14:22
16 Նոյեմբերի 2017
Երթևեկի փոփոխություն Մոլդովական, Թոթովենցի և Բագրևանդի փողոցների խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Մոլդովական, Թոթովենցի և Բագրևանդի փողոցների խաչմերուկում։
12:26
16 Նոյեմբերի 2017
ՀՀ–ն հավանություն տվեց Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի պաշտպանական վարկի համաձայնագրին
Վարկը կտրամադրվի տարեկան 3% տոկոսադրույքով 15 տարի մարման ժամկետով։
11:01
16 Նոյեմբերի 2017
Երթևեկի փոփոխություն` Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոցում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հետիոտնային անցման հատվածում։
08:00
16 Նոյեմբերի 2017
Չորեքշաբթի` նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:58
15 Նոյեմբերի 2017
Պլանշետներ դասագրքերի փոխարեն կամ նորամուծություն հայկական դպրոցներում
Հայ աշակերտները մոտ ապագայում, հնարավոր է, դպրոց գնան պլանշետներով դասագրքերի փոխարեն:
17:45
15 Նոյեմբերի 2017
Երևանի երգող շատրվանները լռել են
Երևանի 35 շատրվանների և ջրային այլ կառույցների աշխատանքը դադարեցվել է: