Պաշտպանի աջակցությամբ ՔԿՀ-ում գտնվող անձը հանձնել է ավարտական քննությունները և ստացել դիպլոմ. ՎԻԴԵՈ
13:05
24 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։
Նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու և ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն իր իրավունքը չի կարողացել իրացնել, քանի որ ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ գտնվում է ազատությունից զրկման վայրում:
Պաշտպանի և քրեակատարողական հիմնարկի համագործակցության արդյունքում Անաստասիա Դավթյանը կարողացել է հանձնել ավարտական քննություններն ու ստանալ դիպլոմը։–0–
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար