439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան

16:34
09 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն էր ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ, ինչը երկուշաբթի բավարարվել է։

Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Նա ապրիլի 5–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է խախտումների փաստը` հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը` գործող օրենսդրությանը համապատասխան։

«Եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, մրցակցային պայմաններում շուկան կկարգավորվի: Ոչ մեկ չի հրաժարվի միլիոնից բոյկոտի համար։ Հեսա կտեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», - հայտարարել է Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:

Ըստ վարչապետի, խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչների հարկերից խուսափումը խոչընդոտում է բյուջետային աշխատողների աշխատավարձի բարձրացմանը:

«7 միլիարդը թույլ կտա 10%-ով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը: Մենք չենք բարձրացնում աշխատավարձերը, քանի որ նման ձեռնարկություններ խուսափում են հարկերից: Կանխատեսումն այն է, որ այդ 7 մլրդ-ը դառնալու է 14, 25, 30 մլրդ (չվճարված հարկերը, խմբգր.): Հնարավոր է՝ բացվի ենթադրաբար մախինացիայի մի շղթա, որը չէր կարող գոյություն ունենալ առանց ամենավերևների հովանավորության», - կարծում է կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով, վարչապետ ընտրվելուց հետո իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ ահազանգել են, որ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, այդ թվում` հարկային:

«Ես բոլորին ասել եմ՝ շատ լավ, ոնց օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը, արտահանման պրոցեսը չխաթարվի», – նշել է ՀՀ վարչապետը:–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ