484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները
14:00
07 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հրազդանի երկու բնակիչների սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 32-ամյաբնակչի, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սպանության եղանակը, շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչներ ՎարդուհիՍիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանությունը կատարվել է շահադիտական նկատառումներով՝ նույն քաղաքի 32-ամյա բնակչի կողմից՝ իր հայրական տանը։ Վերջինս տուժողների հետ ծանոթ է եղել ավելի վաղ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Загружается новость ... "Лево"

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան ենթադրյա հանցագործություն կատարած անձն իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով տուժողներին տեղափոխել է իր հայրական տուն, որտեղ ծեծել է նրանց և գումար պահանջել։ Մերժում ստանալով՝ 32-ամյա տղամարդը մետաղական լարով խեղդամահ է արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:

«Կատարված առանձնապես ծանր հանցանքի հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթվել են պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով և ավտոմեքենայով տեղափոխվել Երևան-Սևանավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր, որտեղ դաշտամիջյան ակոսի մեջ փոս են փորել և թաքցրել դիերը», – հայտնում են ՔԿ–ից:

Քննությամբ պարզվել է դիակների տեղափոխմանն աջակցած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք էառաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի գտնվելուվայրն անհայտ էր սեպտեմբերի 18-ից, ինչի մասին իրավապահներին ահազանգել էին նրանց հարազատները։Հարուցվել էր քրեական գործ, և Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեականգործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նրանց դիերը հայտնաբերվել են 2017թ. նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվողգազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։ Նախաքննության ընթացքում կատարվել է ճանաչման գործողություն և հարազատները, հիմք ընդունելով հագուստները, ատամնաշարը և մի քանի այլ կողմնորոշիչ տվյալներ, հայտարարել են, որ դիակները հանդիսանում են Վարդուհի Սիմոնյանինը և Սամվել Ալիխանյանինը», – նշվում է հաղորդագրությունում։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն:
11:03
07 Դեկտեմբերի 2017
Ողբերգությունից 29 տարի անց. Հայաստանը սգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։
10:32
07 Դեկտեմբերի 2017
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը նախատեսում են Երևանում բիզնես նախագիծ իրականացնել
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը որոշել են բիզնես նախագիծ իրականացնել Երևանում։
08:00
07 Դեկտեմբերի 2017
Չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:59
06 Դեկտեմբերի 2017
Այսօր գիշերը Երևանում սպանված 38–ամյա տղամարդու ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
14:36
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կօրինականացվեն դայակները. պատգամավորները «կանաչ լույս» վառեցին երիտասարդ մայրերին օժանդակող օրենքին
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը:
12:35
06 Դեկտեմբերի 2017
ԱԺ–ն հավանություն տվեց ռուսական պաշտպանական վարկի ներգրավմանը
ՀՀ ԱԺ պատգամավորները միաձայն վավերացրեցին Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի չափով պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը։
12:17
06 Դեկտեմբերի 2017
Երևանի խանութներում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում
Երևանի խանութներից մեկում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում:
11:40
06 Դեկտեմբերի 2017
Նախօրեին Երևանում վրաերթի ենթարկված 9 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Երևանի Արամ Խաչատրյան փողոցում վրաերթի ենթարկված 9 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում է։