ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վաչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների բաժնի քննիչներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են կիրակի Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, նա Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի բնակիչ, 43-ամյա Ա. Մ.-ն էր։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ կիրակի ժամը 00:10-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել էին 40-45 տարեկան տղամարդու դի: -0-