546.58
7.56
483.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ո՞վ է խախտում Սահմանադրությունը. Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջացրած մեղադրանքը

13:10
15 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության մայր օրենքի նկատմամբ», - գրել է Օհանյանը:

Ըստ նրա, դրա վառ ապացույցն են` մարտի 1-ի գործով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որով ապացուցվում են ԱԱԾ պետի կոնկրետ հանձնարարականը, երկու պետերի փոխադարձ պայմանավորվածությունները, ինչպես նաև 2018 թ․դեկտեմբերի 20-ին իր՝ որպես ՀՀ քաղաքացու նկատմամբ ազատ տեղաշարժվելու իրավունքի՝ առանց հիմքերի և բացատրության ապօրինի սահմանափակումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ. 40), դրանով իսկ նաև մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ․ 31), 2018 թ․ դեկտեմբերի 26-ին Մարտի 1-ի գործով անհեթեթ մեղադրանքի առաջադրումը։

Загружается новость ... "Лево"

«Ուստի իրավունք ունեմ հարցնելու․Սահմանադրությունը ոտնահարողները արդյո ՞ ք իրավունք ունեն արդարադատություն իրականացնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության և կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ-գնդապետների, նախագահի և այլոց նկատմամբ։ Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակներում առաջադրվող մեղադրանքների տրամաբանությունը հուշում է, որ բացառված չեն նոր «ստեղծագործական մոտեցումները», - գրել է նա:

Ըստ նրա, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար։

«Ես՝ որպես մեր պետականության ստեղծման ակունքներում կանգնած, պատերազմի դաժանություններով և փորձություններով անցած մարտական գեներալ, որը տասնյակ տարիներ ղեկավարել է Հայաստանի և Արցախի զինված ուժերը, Արցախի և Հայաստանի երեք նախագահների, բանակի սպայի, զինվորի, ազատամարտիկի և ողջ ժողովրդի հետ անառիկ պահել մեր սահմանները, անհասկանալի ու տագնապալի եմ համարում դեպի անհայտություն տանող այս իրավիճակը և խիստ զգուշացնում եմ, որ այս կարգի ապօրինությունները ոտնձգություն են մեր ժողովրդի նորագույն պատմության արժանիքների և ձեռքբերումների նկատմամբ և խարխլում են պետականության հիմքերը, կասկածի տակ դնում երկրի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ տարվող ջանքերը«, - գրել է պաշտպանության նախկին նախարարը։

Նա նշել է, որ ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում է, որ այն անհիմն է, և չի ընդունում։

«Չէի ցանկանա՝ մեր դատաիրավական համակարգը դառնա ուղղորդվող և հակասահմանադրական գործունեությամբ զբաղվի», - նշել է Սեյրան Օհանյանը։

Նա գրել է նա, որ Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո։ Արդարադատությունն իրականացնում են դատաիրավական համակարգի լավագույն մասնագետների անկախ և անաչառ գործունեությամբ։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:15
18 Ապրիլի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման նոր բարելավված պայմաններով։
16:34
18 Ապրիլի 2019
Ախորժակս գրգռեցիք, պատրաստ եղեք, որ մի օր կարող եմ մտնել մի ՔԿՀ և սնունդը փորձել. Փաշինյանը` Զեյնալյանին (ՎԻԴԵՈ)
Ախորժակս գրգռեցիք, պատրաստ եղեք, որ մի օր կարող եմ մտնել մի ՔԿՀ և սնունդը փորձել. Փաշինյանը` Զեյնալյանին։
16:25
18 Ապրիլի 2019
Փաշինյանը զայրացավ. «գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, տարեք նստացրեք էդ մարդկանց»
Փաշինյանը հարցով դիմեց Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցչին:
15:36
18 Ապրիլի 2019
Հայտնի է առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի գործարկման ժամկետը
Առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային գրանցմամբ. հայտնի են համակարգի գործարկման ժամկետները։
15:25
18 Ապրիլի 2019
Քաղաքացու օրվա տոնախմբության կազմակերպմանը կհատկացվի 255 հազար դոլար
Այս տարի այն կնշվի ապրիլի 27–ին։
14:49
18 Ապրիլի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի. սպասվում են վարարումներ և սողանքներ. ԱԻՆ ղեկավար
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում:
12:38
18 Ապրիլի 2019
Ընդդիմությանը չհաջողվեց սկսել ՀՀ ֆինանսների նախարարի հրաժարականի գործընթացը
Տվյալ օրինագծի նախաձեռնողը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է:
08:00
18 Ապրիլի 2019
Չորեքշաբթի` ապրիլի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` ապրիլի 17–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:49
17 Ապրիլի 2019
Փաշինյանը` Ոստիկանությունը և ԱԱԾ–ն նախարարությունների վերակազմավորելու մասին. «խոստացել եմ, բայց չեմ ասել` երբ»
Հարցը հնչեցրել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
18:33
17 Ապրիլի 2019
Նոր հնարավորություններ և արտոնյալ պայմաններ. Ամերիաբանկը մասնաճյուղ բացեց Աբովյանում (ՖՈՏՈ)
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մարզային մասնաճյուղերի շարքը:
18:20
17 Ապրիլի 2019
Գլխավոր դատախազը` Քոչարյանի կալանքի երկարացման մասին. «մենք կարծում ենք, որ կալանքի հիմքերը պահպանվում են»
Հայաստանի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը չորեքշաբթի լրագրողներին ասաց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարացումը հիմնավորված է։