486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Նորք-Մարաշում վնասազերծված խմբի որոշ անդամներ դեռ ազատության մեջ են
11:40
10 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նորք-Մարաշում վնասազերծված խմբի որոշ անդամներ դեռ ազատության մեջ են։

Ինչպես նշում է «Հայկական ժամանակ» թերթը, իրենց թղթակիցն արձանագրել է, որ Աժ ընթացիկ քառօրյայի օրերին պետական պահպանության ծառայությունը առանձնակի ուժեղացված հսկողություն է իրականացրել խորհրդարանում, անվտանգության աշխատակիցները կրկին զինված են եղել ավտոմատներով։

«Այս հատուկ աչալրջությունը պատգամավորներին թույլ է տվել ենթադրել, որ նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծված խմբի որոշ անդամներ դեռ ազատության մեջ են», – հաղորդում է թերթն ու ավելացնում, որ իրենց թղթակցի հետ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ական մի քանի իրազեկ պատգամավորներ շարունակել են պնդել, որ խմբի գործով առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություններ կհնչեն։

«Սպասվում է, որ դա տեղի կունենա սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո»,–գրում է թերթը։

Երևանում վնասազերծված հանցախմբի թիրախը կարող էին լինել խորհրդարանն ու վարչապետը>>

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25–ին տեղեկացրել էր 19 հոգուց բաղկացած զինված հանցախմբի վնասազերծման մասին, որի նպատակն էր կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ հանրապետության տարածքում։

Հանցախմբի անդամների կողմից վարձակալած տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը:
13:30
17 Հունվարի 2017
Հայաստանն ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը:
13:23
17 Հունվարի 2017
Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
13:06
17 Հունվարի 2017
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ:
11:31
17 Հունվարի 2017
Ովքեր են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։
11:17
17 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ-ում անկառավարելի իրավիճակ է
Արմեն Երիցյանի մահից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ է տիրում։
08:00
17 Հունվարի 2017
Երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
16 Հունվարի 2017
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
20:42
16 Հունվարի 2017
Նախորդ տարի հանրապետությունում Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ
2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:
20:00
16 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շարունակում է մնալ ՀՀԿ–ի շարժիչ ուժը. քաղաքական տեխնոլոգ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխող ՀՀԿ–ի շարժիչ ուժը, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել: