ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում, գրում է «Փաստ» օրաթերթը:
«Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեք քրեական գործերով «անցնում» է Կենտրոնի նախկին թաղապետ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը», - գրում է թերթը:
Ըստ տեղեկությունների, քրեական գործերն առնչվում են տարբեր չարաշահումներին՝ սկսյալ թաղապետ աշխատած ժամանակներից մինչև Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարություն: Այնպես որ, ըստ նույն աղբյուրների, մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի ուշագրավ բացահայտումների մասին:-0-