528.1
7.2
475.94
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ներկայացվել է Երևանի «Վերածնունդ» երիտասարդական ավանի էսքիզային նախագիծը (ՖՈՏՈ)

19:19
23 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի Արմենիա/. Ներկայացվել է «Վերածնունդ» երիտասարդական ավանի էսքիզային նախագիծը, որը կկառուցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանում:

Ինչպես Facebook-ի ի էջում նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, այս ծրագիրը սպասված է, շուտով կներկայացվեն նաև այս համալիրի բնակարանների հատակագծերը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում որոշել է «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հա մակերեսով հողատարածք հատկացնել` բնակարանային ապահովման սոցիալական և ներդրումային ծրագրի շրջանակում շինարարություն իրականացման համար: Տարածքը կվաճառվի կադաստրային գնով: Նախատեսվում է, որ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 52 մլրդ դրամ: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021 թվականի հուլիսի 1-ին։

Ինչպես նշվում է «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կայքում, ծրագրի շրջանակում «Դալմայի այգիներ» տարածքի մոտ կկառուցվի երիտասարդական համալիր` ժամանակակից ճարտարապետական որոշումներով:

Երիտասարդական ավանում նախատեսվում է կառուցել 1250 բնակարան, ստորգետնյա ավտոկայանատեղեր, հանրային նշանակության տարածքներ (խանութներ, հյուրանոցային համալիրներ, կենցաղային սպասարկման օբյեկտներ): Նախատեսվում է ավանն ապահովել ժամանակակից լուսավորությամբ, կանաչապատ տարածքով, կձևավորվեն հաղորդակցության համակարգեր, խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի համար նախատեսված դաշտ, հանգստի համար նախատեսված կանաչ տարածքներ:

Ծրագրին մասնակցելու համար ընտրված են արդեն շահառուներ, ներկա պահին նոր հայտեր չեն ընդունվելու: Եթե շինարարական աշխատանքներից հետո ազատ տարածներ մնան, կհայտարարվի լրացուցիչ հերթագրում:

Լիովին վերանորոգված 1 քմ տարածքի գինը կկազմի 296 հազար դրամ, ոչ վերանորոգվածը` 276 հազար դրամ: Կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի սեպտեմբեր:

Ընդ որում նախատեսվում է բնակարանների հիփոթեքային գնման տարբերակը, ինչի համար անհրաժեշտ կլինի վճարել 20% կանխավճար: Հիփոթեքը կտրամադրվի մինչև 20 տարի մարման ժամկետով` մինչև 8,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով` մարման անուիտետային ժամանակացույցով: Համակարգի շահառուները կկարողանան օգտվել եկամտահարկի հաշվին հիփոթեքի տոկոսների մարման հնարավորության օրենքից:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
22 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
15:28
21 Օգոստոսի 2019
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
15:10
21 Օգոստոսի 2019
Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
13:54
21 Օգոստոսի 2019
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար:
13:33
21 Օգոստոսի 2019
Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)
Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները:
13:21
21 Օգոստոսի 2019
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում 45,6 հազար դոլարի հափշտակման դեպք
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
12:23
21 Օգոստոսի 2019
Փաշինյան. Սևանից նոր թողք իրականացնելու անհրաժեշտություն կարող է չլինի
Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: