ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /նովոստի-Արմենիա/. Armdaily.am-ի տեղեկություններով, վերջերս ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայություն կենսաթոշակ ստանալու համար:
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե անձամբ է դիմում գրել, այլ դիմումը ներկայացրել է նրա օգնականներից Արմեն Աբելյանը:
Նշվում է, որ ՍԱՊԾ-ում արագ կազմակերպել են, և արդեն Սերժ Սարգսյանը ստանում է պաշտոնաթող նախագահի թոշակը: Նշվում է նաև, որ անհատական կենսաթոշակ են ստանում նաև ՀՀ նախկին 2 նախագահները` Ռոներտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրանց կենսաթոշակը կազմում է գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չոփով` 924.000 դրամ:-0-