435.14
4.34
401.27
+4
Եղանակը Երևանում
Հայ

Նախագահը վերանշանակել է երկու փոխվարչապետներին (ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

18:04
16 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերանշանակել է երկու փոխվարչապետներին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը վերանշանակվել են փոխվարչապետների պաշտոններում:

Մհեր Գրիգորյանը 1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1991-1994թթ. սովորել է և ավարտել ԵՊՀ իրաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում, 1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

1994-1996թթ. Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, 1996 թվականին մասնագիտական գործունեությունը սկսել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը, 1999–2005թթ. աշխատել է Հայներարտբանկում (ներկայիս Ամերիաբանկ) իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններում,
2002-2006թթ. Համաշխարհային բանկին մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ, 2004-2005թթ. համատեղության կարգով աշխատել է «HSBC բանկ Հայաստան»-ում իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում, 2005-2007թթ. զբաղեցրել է «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնը, 2007-2011թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան բանկում գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում, 2006-2018թթ. զբաղեցրել է «Առքա Քրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը, 2011-2018թթ. զբաղեցրել է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը, 2012-2018թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը, 2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի որդի և դուստր:

Загружается новость ... "Лево"

Տիգրան Ավինյանը 2009 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, 2011 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում, 2014 թ․ գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թթ. – աշխատել է «Զարգացման հայկական բանկում»` որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ, 2010-2011 թթ. - հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը, 2014-2016 թթ. – աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել է թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր), 2014-2018 թթ. - ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը, 2017-2018 թթ. - եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից, 2018 թ. մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թ.-ից՝ կուսակցության վարչության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը
13:27
19 Մարտի 2024
ՎՏԲ–Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի սպասարկումը, սահմանափակումները կգործեն POS տերմինալներում և ՀՀ այլ բանկերի բանկոմատներում
Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս
12:46
19 Մարտի 2024
Փաշինյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասով Ադրբեջանի պահանջի մասին. պետք է պատերազմ թույլ չտանք (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ որոշել են գնալ այս հատվածներում Հայաստանի սահմանի ճշգրտման ու դա անում են ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար
12:14
19 Մարտի 2024
Հայաստանին մեկ այլ ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև և ձյուն
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում
10:38
19 Մարտի 2024
Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:25
19 Մարտի 2024
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր
14:00
18 Մարտի 2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին
11:36
18 Մարտի 2024
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում․ սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում
11:24
18 Մարտի 2024
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10% cashback
Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ