537.15
7.44
480.03
+14
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 6-ից 10-ը)

10:30
11 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների (մայիսի 6-ից 10-ը)։

  • Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նրանք նաև նշել են, որ պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, «որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»։ Իրավիճակը մեկնաբանել է ՀՀ վարչապետը։

  • ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող, ինքնությունը դեռևս չպարզված անձը համացանցային և նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանալով որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ դրանց լուսանկարները, լուսանկարահանման համար տրամադրել է համապատասխան տեխնիկա, ինչից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ՀՀ նշված քաղաքացու միջոցով, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, 2011-2018թթ. ընթացքում հավաքել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ մշակված և ՀՀ քաղաքացու միջոցով տրամադրված տեղեկությունները, որոնք հանձնել է Ադրբեջանի Հանրապետությանը: 

  • Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ներկայացված փոփոխությունների օգտին քվեարկել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը: Ըստ օրինագծի, Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի մինչև 12: Կվերացվի նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտը, իսկ փոխվարչապետների թիվը կկարճատվի մինչև 2-ի:

  • Հայաստանի վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այսօր մեծ ասուլիս է հրավիրել Երևանում: Ասուլիսի ընթացքում վարչապետը ներկայացրել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին: Նա, մասնավորապես, անդրադարձել է աշխատավարձերի բարձրացմանը, պետբյուջեի գերակատարմանը, կոռուպցիայի վերացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նախկին նախագահներին և երկրի գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցերին։

  • Որբաթ՝ մայիսի 10-ին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ: Երևանի 2800-ամյակի այգին հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Բացի կառուցապատումից, հիմնադրամը, 2019 թ. սկսած, 99 տարի իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:34
24 Մայիսի 2019
Հայտնի է, թե ում է վերապահված ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը
Հայտնի է, թե ում է վերապահված ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը:
20:21
24 Մայիսի 2019
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար:
19:50
24 Մայիսի 2019
Շրջանավարտները` կառավարական ամառանոցում. հնչում է Վերջին զանգը (ՎԻԴԵՈ)
Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոցում հյուրընկալել է դպրոցների շրջանավարտներին։
19:38
24 Մայիսի 2019
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել
ՀՀ նախագահը Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակել:
18:37
24 Մայիսի 2019
Փաշինյանը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները
Վարչապետը պարզաբանել է ազարտային խաղերի կարգավորումների խստացման պատճառները։
18:12
24 Մայիսի 2019
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ:
17:31
24 Մայիսի 2019
Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնական փողոցներում նախատեսված է երթևեկության փոփոխություն։
16:19
24 Մայիսի 2019
ԱԱԾ–ն պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում. Վանեցյան
ԱԱԾ տնօրենի խոսքով, իր ղեկավարած կառույցը պատրաստ է կատարել իր գործառույթները vetting–ի ներդրման շրջանակում։
15:35
24 Մայիսի 2019
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։
15:08
24 Մայիսի 2019
Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից
Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է
15:00
24 Մայիսի 2019
Փաշինյանը հայտնել է կրոնական բաժանարար գծերի հաղթահարման անհրաժեշտության մասին
Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը:
12:01
24 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը դադարեցրեց իր լիազորությունները։