ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Օգոստոսի 28–ին հրդեհ էր բռնկվել «Նաիրիտ» քիմիական գործարանում։ Ավելի ուշ պարզվեց, որ այրվում են լաքէթինոլ նյութով տարաներ։ ՀՀ ԱԻՆ–ը հայտարարեց, որ հրդեհի հետևանքով պայթյունը և վտանգավոր արտանետումները բացառվում են։ Մեկ օրից ավել տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հրդեհն ամբողջությամբ մարվեց։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 100–ից ավել փրկարարներ և հրշեջներ։
Էրեբունիում մի տղամարդ աղջկա էր պատանդ վերցրել, ոստիկանությունը դիպուկահար էր կիրառել, ինչի հետևանքով տղամարդը մահացել էր։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց պատանդ վերցրած տղամարդու ինքնությունը։ Միաժամանակ հայտնի դարձան որոշ մանրամասներ և հանգամանքներ այս արտառոց դեպքից։
ՀՀ ԱԻՆ–ում հաղորդում էր ստացվել Տրանսպորտի նախարարության շենքում տեղադրված ռումբի մասին։ Նախարարության աշխատակիցները տարհանվեցին։ Ավելի ուշ պարզվեց, որ ահազանգը կեղծ էր։
ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում Ռումինիայում կայացած Ռումինիա–Հայաստան հանդիպումը ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ։ Հանդիպման 54-րդ րոպեին գնդակը դիպավ Տարոն Ոսկանյանի ձեռքին, և մրցավարը նշանակեց տուգանային՝ 2-րդ դեղին քարտը ցույց տալով մեր պաշտպանին: Հայաստանի հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հետ մղեց ռումինացիների 11 մետրանոց հարվածը։
Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել։–0–
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ