478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահ. Հայաստանը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել եղբայր Ֆրանսիային
13:05
14 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել եղբայր Ֆրանսիային, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում գրանցված ահաբեկչությունների կապակցությամբ նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված ցավակցական հեռագրում։

Նախօրեին ուշ երեկոյան Փարիզում մի շարք ահաբեկչական գրոհներ են գրանցվել, այդ թվում` «Բաստիլ» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտակայքում, Բաստիլի հրապարակում։ Նախնական տվյալներով` զոհվածների թիվը հասել է 153–ի, ավելի քան 200 մարդ վիրավոր է։

«Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին», – նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով` վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգության տեղիք է տալիս

ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ կմիանա պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն բոլոր գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դրսևորումների պատճառ են դառնում», – ընդգծել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: «Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերն ու հոգիները»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Նախնական տվյալներով` Փարիզում գրանցված ահաբեկչությունների հետևանքով զոհերի և տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:59
25 Հուլիսի 2017
Սյունիքում կալանավորվել է 9-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվողը
9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին:
14:17
25 Հուլիսի 2017
Երևանի 3 խաչմերուկներում երթևեկության փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
11:15
25 Հուլիսի 2017
Երկրաշարժ է գրանցվել Վայքում
Նախօրեին տեղական ժամանակով ժամը 21:55-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վայոց Ձորում։
08:00
25 Հուլիսի 2017
Երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
21:13
24 Հուլիսի 2017
Հակառակորդը գնդակոծել է Չինարի գյուղը և անչափահասին սպանելու փորձ է կատարել
Հուլիսի 20–ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը։
18:50
24 Հուլիսի 2017
Հայաստանում տղամարդիկ 3 անգամ ավելի են ինքնասպանություն կատարում, քան կանայք. ԱԻՆ
2017 թ–ի առաջին կիսմյանում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք:
17:52
24 Հուլիսի 2017
Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը
Երևանում բացահայտվել է 3 անձի դանակահարությունը,  մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:
17:01
24 Հուլիսի 2017
Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության հարցում որոշակի փոփոխություններ կան
Ապագա երեխայի սեռով պայմանավորված կանխակալ ընտրության  խնդիրը Հայաստանում դեռ արդիական է:
12:33
24 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը մեկնել է արձակուրդ, սակայն կընդհատի այն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
21:52
23 Հուլիսի 2017
19-ամյա կրտսեր սերժանտի դի է հայտնաբերվել` կախված վիճակում
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
22:03
22 Հուլիսի 2017
9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ, 26–ամյա վարորդը ձերբակալվել է։
21:31
22 Հուլիսի 2017
Ադրբեջանը հայկական գյուղ է գնդակոծել. ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերը հայկական գյուղ են գնդակոծել: