436.87
4.38
404.47
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մտադիր ենք ներդնել այնպիսի համակարգ, որն այլևս չի ունենա հետաձգման կարիք. նախարարը` կուտակային համակարգի մասին

19:50
05 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը խոսել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխությունների ներդրումը տեղափոխելու պատճառների մասին։

Թանդիլյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որտեղ առաջարկվում է մեկ տարով (մինչև 2019 թ.–ի հուլիսի 1–ը) հետաձգել սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչի կիրառումը։

Загружается новость ... "Лево"

«Հիմա մենք դա անում ենք, որպեսզի խնդիրներին այնպիսի լուծումներ տանք և մշակենք այնպիսի մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության համար։ Ընթանում են քննարկումներ այն բանի շուրջ, թե ինչպես կարելի է լուծել խնդիրները։ Չեմ կարող հիմա ասել, թե ինչ ժամանակային սահմաններ կպահանջվեն այդ ինտենսիվ քննարկումների համար», – ասաց 2017 թ.–ի պետբյուջեի կատարողականի լսումների ժամանակ։

Նախարարը նաև նշեց, որ բողոքների որոշ մասը, որը եղել է համակարգի ներդրման պահին, ստացել է իր լուծումը, սակայն հասարակական դժգոհություն առաջացնող գործոնները շարունակում են մնալ։

Նա նաև ասաց, որ մտադիր են ներդնել այնպիսի համակարգ, որն այլևս չունենա հետաձգման կարիք` նշելով, որ գլխավոր փոփոխություններից մեկը պետք է լինի քաղաքացիներին ընտրության հնարավորություն ընձեռելը։

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014 թ.–ի հունվարի 1–ից և գործում է 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները ՀՀ սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելուց հետո պարտադիր բաղադրիչը գործում է միայն բյուջետային աշխատողների համար։ Մնացած քաղաքացիների համար օրենսդրական կարգով նախատեսվում էր ավելի վաղ կատարված կենսաթոշակային վճարների վերադարձ։

ՀՀ ԱԺ–ն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետի երկարաձգում մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր