ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներն իրավունք կստանան դասավանդել հայկական դպրոցներում, լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
Загружается новость ... "Лево"
«Համապատասխան նախագիծը վաղը կներկայացնեմ ԱԺ։ Հակառակ դեպքում մենք չենք ունենա բավարար թվով դիպլոմավորված մասնագետներ», – ասաց նա` նշելով, որ դասավանդելու իրավունք կտրամադրվի մինչև 2023 թ.–ը։
Նախարարը նաև նշեց, որ եթե նման քայլ չարվի, ապա սեպտեմբերի 1–ից որոշ դպրոցներում, հատկապես մարզերում, կառաջանան բազմաթիվ խնդիրներ։
«Հարկավոր է փոխել մոտեցումը ուսուցչական կազմի նախապատրաստման նկատմամբ։ Նախորդ կառավարության ծրագիրն այս ուղղությամբ վատը չէր, և ես չգիտեմ, թե ինչու այն չի իրագործվել», – ասաց նա։–0–