481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
19:04
22 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԿԳ նախարարությունը մշակել է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ` ռուսաց լեզվի դասավանդման բարձր որակ ապահովելու նպատակով։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված խնդիրները կրում են ինչպես բովանդակային, մեթոդական, այնպես էլ կադրային բնույթ։ «Այս խնդիրները լուծելու համար առաջարկվում է վերանայել և մանրամասնել «Ռուսաց լեզու» առարկայի բովանդակային պահանջները միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում, ինչպես նաև կազմակերպել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:Առաջարկվում է նաև Ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում», – նշվում է հայեցակարգում։

Загружается новость ... "Лево"

Այս փաստն առաջացրել էր բուռն քննարկումներ հայկական հասարակության շրջանում, մասնավորապես, խոսակցություններ են գնում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին։

«Մենք անկախ պետություն ենք, և մնացած բոլոր լեզուները մեզ համար օտար են», – ընդգծեց Մկրտչյանը։

Նա կոչ արեց չքաղաքականացնել ռուսաց լեզվի հայեցակարգի թեման, որը մշակվել է հանրակթրական դպրոցներում լեզվի դասավանդումը խորացնելու նպատակով։

Մկրտչյանի խոսքով, հայեցակարգը մշակվել է ոչ միայն ռուսերենի, այլ նաև մյուս օտար լեզուներով հարցով։

«Դպրոցներում ուսուցումն իրականացվում է հայերեն։ Սակայն մենք պետք է բարձրացնենք նաև օտար լեզուների դասավանդման որակը», – ասաց նախարարը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:08
19 Հոկտեմբերի 2017
Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան
Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
19 Հոկտեմբերի 2017
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
13:29
18 Հոկտեմբերի 2017
Իտալացիները ցանկանում են աշխատել Հայաստանի ուղղաթիռային ավիացիայի ոլորտում
Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում։
10:30
18 Հոկտեմբերի 2017
Արևային օրերը դեռ չեն պատրաստվում հեռանալ. ջերմաստիճանն էլ մի փոքր կբարձրանա
Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:00
18 Հոկտեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:26
17 Հոկտեմբերի 2017
Հայաստան է բերվել բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք։
18:00
17 Հոկտեմբերի 2017
Երևանի կենտրոնում նոր արագաչափեր կգործարկվեն
Երևանի կենտրոնում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր:

16:36
17 Հոկտեմբերի 2017
Երևան–Սևան ավտոճանապարհը նորոգվել է ռեկորդային կարճ ժամկետներում (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
15:05
17 Հոկտեմբերի 2017
Ներկայացվել են Հայաստանում ուժեղ քամու հասցրած վնասները
Նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում Հայաստանի տարածքում ուժգին քամի է գրանցվել։

10:46
17 Հոկտեմբերի 2017
Տաք բաճկոնները հանելու ժամանակն է. Հայաստանում կցրտի
Օդի ջերմաստիճանի նվազման հերթական ալիք է սպասվում Հայաստանում։
08:00
17 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
16:32
16 Հոկտեմբերի 2017
Ուշադրություն. Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել
ՀՀ ԱԻՆ–ը կրկին նախազգուշացնում է քամու սպասվող ուժգնացման մասին։