418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք. Փաշինյան

21:20
17 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր։ Այդ մասին այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է Կոտայքի մարզի ներդրումային ներուժը. ցուցադրվել է մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, ներկայացվել են մարզի հաջողված 10 ձեռնարկությունների պատմությունները։

«Մեր քաղաքական առաջնային խնդիրներից է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն։ Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել։ Ինչո՞ւ է նուրբ այս աշխատանքը, որովհետև արդյունաբերությանը և արդյունաբերողներին աջակցելիս մենք պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականություն և ոչ թե պարզապես նրանց, կներեք այս կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը և իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու հնարավորությունները», - ասաց նա։

«Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում», - ասաց նա:

Փաշինյանը հավելեց նաև, որ Կոտայքը շատ մեծ զբոսաշրջային ներուժ ունի, և այսօր էլ նաև Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր ուղղություններից է։ «Կարծում եմ, որ կառավարության հաջորդ առաջնահերթությունը, որ մենք հայտարարել ենք՝ զբոսաշրջությունը, Կոտայքում նույնպես պիտի զարգանա», - հայտարարեց նա։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը