438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ դեբատ՝ Երևանի քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ. ով չի մասնակցի և ինչու

12:42
20 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 21–ին ժամը 22։25–ին տեղի կունենան դեբատներ` Երևանի քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդվում է հեռուստաընկերության Facebook–յան էջում։ 

2018 թ.–ի սեպտեմբերի 23–ին նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։ Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Եթե ընտրությունների արդյունքում մասնակցող կուսակցություններից մեկը ստանա 50%–ից ավել մանդատ, ապա այդ կուսակցության ցուցակի առաջին համարը կհամարվի ընտրված քաղաքապետ։ Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` 4 դաշինք և ութ կուսակցություն։ 

Загружается новость ... "Лево"

«Խաղի կանոններ» հեռուստածրագրի շրջանակում կազմակերպված դեբատներին մասնակցելու համար այս պահին համաձայնություն են տվել Արտակ Ավետյանը (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյանը (ՀՅԴ) Արտակ Զեյնալյանը («Լույս» դաշինք) Անահիտ Թարխանյանը («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյանը («Հայք» («Հայկազունիներ») կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի» կուսակցություն), Հայկ Մարությանը («Իմ քայլը» դաշինք) Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր»), Արարատ Զուրաբյանը («Երևանցիներ» դաշինք):

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով: 

Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) դեռ չի հաստատել իր մասնակցությունը

Սեպտեմբերի 22–ին հայտարարված է Լռության օր։ Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 23–ին Երևանի ժամանակով ժամը 08։00–ից մինչև 20։00–ն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ