485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մատակարար ընկերությունները բունտ են կազմակերպել ՊՆ–ի դեմ
11:01
23 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակա­րարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան, գրում է «Ժողովուրդը»։

Թերթի հաղորդմամբ, «ԽԱՔ» ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտ­րոն և Նորք-Մարաշ վարչական շրջան­ների ընդհանուր իրավասության դատա­րան և պահանջում է, որ անվավեր ճա­նաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին:

Նման հայցով դատարան է դիմել նաև հաճար, լոբի և նման մթերք մա­տակարարող «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն:

«Թե ինչն է ստիպել ՊՆ-ին միակողմանի լուծարել այս ընկերությունների հետ պայմանագի­րը, պարզ չէ: Բայց փաստ է, որ ՊՆ-ն հայտնվել է պատասխանողի կարգավի­ճակում։ Դատարանն ընդունել է հայցերը և քննելու է», – նշում են հոդվածի հեղինակները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն: