485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
19:14
16 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում: Դրանք ունեն հետևյալ առավելությունները`

Հարմարավետություն․ ոչ կոնտակտային քարտերով վճարումները շատ պարզ են՝ պարզապես պետք է մոտեցնել քարտը է POS-տերմինալին, որը զինված է ոչ կոնտակտային տեխնոլոգիայով, և վճարումը կիրականցվի մեկ վարկյանում։

Загружается новость ... "Право"

Արագություն․ վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով առանց PIN կոդի մուտքագրման համար ժամանակ կորցնելու (10 000 ՀՀ դրամից ցածր վճարումների դեպքում), առանց ստորագրության և այլն: Ստուգելով դրամարկղում գնումների գումարը, պետք է միայն դիպչել քարտով POS-տերմինալին, և վճարումը կատարված է։


Անվտանգություն․ վճարելու համար քարտը պետք չէ փոխանցել գանձապահին, այսինքն՝ քարտապանը լիովին վերահսկում է վճարման գործընթացը, այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր խարդախության ռիսկը:

Որակ․ ոչ կոնտակտային քարտերն ավելի հազվադեպ են ենթարկվում մեխանիկական ազդեցության, և, հետևաբար, ավելի քիչ են մաշվում։

MasterCard ոչ կոնտակտային վճարման տերմինալները տեղադրված են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր խանութում և սպասարկման կետում, որտեղ առկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով պարզապես տերմինալին հպումով։

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
06 Նոյեմբերի 2017
Մշակույթի նախարարությունը վեց անգամ կավելացնի կինոթատրոների թիվը Հայաստանում
Շրագիրը մշակելուց հետո կանցկացվեն խորհրդակցություններ մասնավոր ներդրողների և համաշխարհային կարգի խոշոր կինոցանցերի հետ։
20:41
06 Նոյեմբերի 2017
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Նահանգապետ Հոլքոմբը նաև նոյեմբերի 6-12 շաբաթը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։
19:42
06 Նոյեմբերի 2017
«Տաշիր գրուպը» հովանավորչական աջակցություն կցուցաբերի «Ալաշկերտին»
Հնարավոր է, «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր»:
19:01
06 Նոյեմբերի 2017
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։
16:49
06 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին:
15:56
06 Նոյեմբերի 2017
Երևանում կասեցվել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:
13:24
06 Նոյեմբերի 2017
Վթարային ջրանջատում Կապանում. 12 ժամ ջուր չի լինի
Կապանում վթարային ջրանջատում է նախատեսված։
12:28
06 Նոյեմբերի 2017
Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Հայաստանում աշխատող մայրերը հնարավորություն կունենան դայակ վարձել պետության հաշվին։
11:39
06 Նոյեմբերի 2017
Թռչնի թռիչքի բարձրությունից. Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն:
11:20
06 Նոյեմբերի 2017
Անձրևները վերադառնում են Հայաստան
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
11:04
06 Նոյեմբերի 2017
Տիեզերական Երևան. նման Երևան դուք դեռ չեք տեսել (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Երևանի բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից։
23:56
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Արցախում մեկ զինծառայողի մահվան և ևս երկուսի վիրավորվելու հանգամանքները
Հարուցվել է քրեական գործ` շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ: