539.8
7.55
477.53
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկից և MasterCard-ից. խաղարկվում է ուղևորություն դեպի Disneyland Paris

15:47
11 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ հայտարարում է ակցիա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ակցիան հնարավորություն կընձեռի շահելու հեքիաթային ճանապարհորդություն դեպի կախարդական երկիր` Disneyland և երաշխավորված նվեր` կինոյի 2 տոմս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard քարտապաններին:

Մարտի 1-ից մինչև ապրիլի 14-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները MasterCard- ի միջոցով 8 000 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարելով և կտրոնները ներկայացնելով կկարողանան տեղում ստանալ երաշխավորված մրցանակներ, ինչպես նաև մասնակցել մեծ մրցանակների խաղարկությանը:

«Ստանալով 8,000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ կտրոնները, Դուք կարող եք յուրաքանչյուր 8 կտրոն պրոմո-կետերում փոխանակել երաշխավորված նվերներով, ինչպես նաև մասնակցել վիճակախաղին: Ներկայացված 8 կտրոնների դիմաց Դուք կստանաք CinemaStar եւ KinoPark կինոթատրոնների 2 տոմս և 1 միավոր` երաշխավորելով վիճակախաղի մասնակցությունը: Պրոմո-կետերը տեղակայված են Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում և գործում են են մարտի 1-ից մինչև ապրիլի 14-ը՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 12:00-ից մինչև 20:00: Շահողը հայտնի կդառնա ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին վիճակահանության սկզբունքով` Random Picker-ի համակարգի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկից հայտնում են նաև, որ խաղարկության մասնակիցները նաև կունենան եզակի հնարավորություն` մասնակցելու Disneyland Paris- ում Walt Disney Studio Park թեմատիկ զբոսայգու բացման շոուին:

Ակցիայի մանրամասները կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական գործընկեր MasterCard-ի կայքում:

Բանկից հիշեցնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է MasterCard քարտերի վերաբերյալ ակցիա, որի համաձայն մինչև 01.04.2019 կարող եք ձեռք բերել MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագներով՝ տարեկան 2 500 ՀՀ դրամ սպասարկման վճարով, ստանդարտ 5,900 ՀՀ դրամ փոխարեն:

MasterCard Gold քարտերի ձեռքբերման, պայմանների և սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի Կոնտակտային կենտրոնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-








Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:27
20 Հունիսի 2019
Փորձագետը նախազգուշացրեց Սևանի էկոհամակարգի վտանգների և լճի «ծաղկման» մասին
Սևանա լճի համար այս պահին հիմնական սպառնալիքը ջրի աղտոտումն է օրգանական նյութերով և կենսածին տարրերով:
16:16
20 Հունիսի 2019
ՍԴ նոր անդամը երդվել է Հայաստանի խորհրդարանում
Վահե Գրիգորյանը հինգշաբթի երդվեց Ազգային ժողովի նիստի ընթացքում:
16:15
20 Հունիսի 2019
Այսուհետ Zangi մեսենջերով Ամերիաբանկի հաճախորդները կարող են անվճար զանգել Ամերիաբանկ աշխարհի ցանկացած կետից
Այսուհետ  Zangi մեսենջերիով Ամերիաբանկի հաճախորդները կարող են անվճար զանգել Ամերիաբանկ աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին:
15:46
20 Հունիսի 2019
«Armenia Airways» նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը
«Armenia Airways» նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը Երևան-Թեհրան-Երևան երթուղով:
15:45
20 Հունիսի 2019
Փաշինյան. դատավորների աշխատավարձը կկարողանանք դարձնել 2.5 մլն դրամից 3 մլն դրամ
Հայաստանում դատավորների աշխատավարձը, հնարավոր է, դառնա 2.5 մլն դրամից 3 մլն դրամ, բայց ոչ բյուջեի հաշվին:
13:21
20 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով
Մոբայլ և ինտերնետ բանկի «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը շատ պարզ է ու հեշտ:
11:42
20 Հունիսի 2019
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ՀՀ–ին հավելյալ 40 մլն դոլարի տրամադրումը. ԶԼՄ
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ՀՀ–ին հավելյալ 40 մլն դոլարի տրամադրումը:
10:52
20 Հունիսի 2019
Կառավարությունն ունի կամք անկախ դատական համակարգ ունենալու գործում. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
20:41
19 Հունիսի 2019
Հայաստանի նվազագույն աշխատավարձը կարող է բարձրանալ
Հայաստանում առաջարկվում է 8 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը:
18:39
19 Հունիսի 2019
Դատախազը Վերաքննիչ դատարանին Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Դատախազ Պետրոս Պետրոսյանը  առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկելու միջնորդություն է ներկայացրել։
18:02
19 Հունիսի 2019
Գլխավոր դատախազ. Քոչարյանի պաշտպանությունը դիտավորությամբ ձգձգում է դատական պրոցեսը
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության հետ կապված իրավիճակը։
17:02
19 Հունիսի 2019
Հայաստանի գլխավոր դատախազը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման տեղեկությունը
Արտահանձնման հարցման պաշտոնական պատասխան ստանալու դեպքում հասարակայնությունն անհապաղ կիրազեկվի