435.48
4.36
404.42
+12
Եղանակը Երևանում
Հայ

Մարտի 1–ի տուժածները փոխհատուցում կստանան, ԱԺ–ն ընդունեց օրինագիծը

16:42
04 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի նիստին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է պատգաավորների առաջարկը` 2008 թ.-ի մարտի 1-2 իրադարձությունների հետևանքով տուժածներին փոխհատուցման տրամադրման մասին:

Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 104 պատգամավոր, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չեն եղել:

Ըստ օրինագծի, փոխհատուցում կարող են ստանալ այդ դեպքերի հետևանքով մահացների իրավահաջորդները, ինչպես նաև միջին և ծանր վնասվածքներ ստացողները:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, նախատեսվում է, որ աջակցությունը կարող է ոչ միայն ֆինանսական լինել, այլ նաև ցուցաբերվի բժշկական կամ հոգեբանական օգնություն: Փախհատուցման չափը դեռ սահմանված չէ, այդ հարցի շուրջ կառավարությունում քննարկումներ կանցկացվեն:

Փոխհատուցում ստանալու հիմնավորում կդառնան դատաբժշկական տեղեկանքները, որոնք տուժածները պետք է ստացած լինեին 2008 թ.-ին: Այդ ընթացքում արտերկիր արտագաղթած ՀՀ քաղաքացիներն ինքնուրույն պետք է որոշեն` դիմեն փոխհատուցում ստանալու համար, թե ոչ:

Միաժամանակ, առաջին և երկրորդ ընթերցումների միջև օրինագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Այսպես, տուժած ոստիկանները, որոնք հետագայում «Մարտի 1-ի» գործի շրջանակում ենթարկվել են քրեական հետապնդման, չեն ստանա աջակցություն:

«Աջակցությունից կկարողանան օգտվել այն մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս ստացել են վնասվածքներ, սակայն իրենց մասնակցությամբ այդ գործողությունների ընթացքում չեն ենթարկվել քրեական հետապնդման կամ իրենց նկատմամբ չի իրականացվել քրեական հետապնդում կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմունքի վրա», - հայտարարեց փոփոխությունների նախաձեռնող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով