ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարարը նշեց, որ խոսքն այն զինծառայողի մասին է, ով վիրավորվել է զինվորական պարտականությունների կատարման ժամանակ։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, կառավարությունն արդեն ֆինանսավորել է զինծառայող Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում (նա հրազենային վիրավորում էր ստացել մարտական գործողությունների ժամանակ), սակայն բուժման ընթացքում լրացուցիչ միջոցների կարիք եղավ։
Կառավարության որոշմամբ, այս նպատակով կհատկացվի 8,3 մլն դրամ։
Սարգսյանն ընդգծեց, որ արտերկրում հայ զինծառայողների բուժման ֆինանսավորման ծրագրի շրջանակում այս պահին բուժում է ստանում չորս զինծառայող, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների ժամանակ, և նրանց բուժումը չի կարող իրականացվել Հայաստանի տարածքում։–0–