436.87
4.38
404.47
0
Եղանակը Երևանում
Հայ

Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվաղ կինը նույնպես կարող է ազատ արձակվել. նրա որդին արդեն գյուղում է. hraparak.am

12:39
09 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն օրերս այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Ռուզաննային, ով մեղադրվում է ամուսնու՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ:

Իրավապաշտպանը hraparak.am–ին պատմել է, որ Ռուզաննան ծանր հոգեկան վիճակում է եղել։

Загружается новость ... "Право"

«Նա դեպքի մասին ինչ-որ բան չի հիշում, ես էլ նրան հարցեր չտվեցի, որովհետև չէի ուզում նրա վիճակը ավելի բարդանար, առանց այն էլ օրը մի քանի անգամ նրան այդ հարցերը տրվում են։ Երրորդ կարգի հաշմանդամ է՝ տարբեր տիպի մարմնական վնասվածքներով: Նրա մազերը փունջ-փունջ պոկած են, 15 տարի նա կեղծամով է ման եկել։ Նրա վրա կապտուկներ կան, որոնք ծեծի հետևանք են»։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռուզաննան տառապում է քաղցկեղով, սակայն Զարուհի Հովհաննիսյանը փոխանցել է, որ նրա բժշկական թղթերում այդ հիվանդության մասին ոչինչ գրված չէ։

Պարբերականին Սարդարապատի բնակիչներից մեկը հայտնել է, որ նրանց տղան՝ 23-ամյա Նորիկ Սիմոնյանը գյուղում է։ Աղբյուրի` իրավապահ համակարգի աղբյուրները ևս չեն բացառել կնոջ հնարավոր ազատ արձակումը՝ նշելով, որ եթե ապացուցվի, որ նա հանցանքը կատարել է աֆեկտի ազդեցությամբ, ապա խափանման միջոցը կփոխվի:

Թերթի տեղեկություններով, գործող armavir.am կայքը պատկանել է հանգուցյալին, սակայն այն գրանցել է որդու անունով, քանի որ ինքը` որպես պաշտոնյա, չէր կարող բիզնեսով զբաղվել։ Մանուկ Սիմոնյանի սպանությունից հետո կայքը չէր գործում, այսօր այն վերսկսել է աշխատանքները:

Հուլիսի 25-ին Արմավիրում Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում սպանված էին գտել մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Սիմոնյանի մարմինը կապկպված է հայտնաբերվել։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ