ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մահացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը` Վալերի Գրիգորյանը, հայտնում են հայկական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ ըստ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Արեգ Քոչինյանի, Արմեն Գրիգորյանը գտնվում է հիմա Արցախում` հայրական տանը։ Նա նշել է նաև, Գրիգորյանն այսօր աշխատանքի դուրս չի եկել։
Միաժամանակ հայկական ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վալերի Գրիգորյանն ինքնասպանություն է գործել։ Նրա դին նախօրեին 23։45 սահմաններում հայտնաբերել է նրա զարմիկ Մհեր Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում մայիսի 17–ին։–0–