484.75
-0.16
578.65
-0.24
8.51
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Կյանքում չեմ մտնի այնտեղ, ուր կենդանիներին տանջելու են սահմանափակ տարածքում». հայ օգտատերերը դեմ են «ՌԻՈ» մոլում էկզոտարիումի բացմանը
18:45
14 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Facebook–ի հայ օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնում «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնում բացառիկ էկզոտարիումի բացման կապակցությամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին բացված «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնում կգործի 600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով էկզոտարիում, որտեղ ներկայացված կլինեն մոտ 60 կենդանիների տեսակներ` ընձառյուծակատուներ, կենգուրու, կրիաներ և այլն:

Այս կապակցությամբ հայ օգտատերերը «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի Facebook-յան էջում գրել են բազմաթիվ մեկնաբանություններ` դժգոհելով և իրենց վրդովմունքն արտահայտելով էկզոտարիումի բացման կապակցությամբ։

«Կյանքում չեմ մտնի այնտեղ, ուր կենդանիներին տանջելու են սահմանափակ տարածքներում փակի տակ պահելով: Համացանցով որոնեք «The ‘Saddest’ Polar Bear Lives in a Mall in China» արտահայտությունը և կտեսնեք թե ինչ վիճակում են գտնվում վայրի կենդանիները որոնք պահվում են մոլերում : Դա սադիստություն է», – գրում է օգտատերերից մեկը։

«Մեկ եմ դնում, որովհետև ոչ մի քաղաքակիրթ վայրում չի կարող լինել էկզոտիկ կենդանիների բանտ», – նշել է մեկ այլ օգտատեր։

Загружается новость ... "Лево"

«էլի՞ բանտարկված կենդանիներով բիզնես, ոնց չեք հասկանում, որ ճիշտ չի դա», – նշում է Facebook-յան օգտատերը։

«Էլի բանտարկված կենդանինե՞ր։ Չեմ հասկանում մարդ ինչքան տգետ պետք է լինի, որ կենդանուն բնությունից գողանա, բերի ու վանդակների մեջ փակի ու դրանով հիանա ու գովազդի: Ձեր մոլը կենդանիների համար չէ, իրենք պետք է ազատության մեջ ապրեն: Վերադարձրեք նրանց բնություն!!!», – նշում է օգտատերերից մեկը։

«Ո՛չ էկզոտարիումին: Խոսրովի արգելանոցի վերականգնմանն ուղղեք այդ գումարները», – նշում է մեկ այլ օգտատեր։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում բացվեց «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնը։

«ՌԻՈ»–ն առևտրաժամանցային կենտրոնների ռուսական ցանց է, որը ներառված է 2005 թ.–ին հիմնադրված «Տաշիր»ընկերությունների խմբում։ Խմբի ներդրումների միագումար ծավալը բոլոր նախագծերի համար կազմել է մոտ 40 մլն. ԱՄՆ դոլար:

«ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի բացմամբ Հայաստանում կհայտնվեն առաջատար օպերատորների նոր ապրանքանիշեր, որոնք ավելի վաղ ներկայացված չէին երկրի տարածքում։ «ՌԻՈ» եռահարկ առևտրային զվարճանքի կենտրոնի ընդհանուր մակերեսը 24 հազ. քառ.մ. է։ Այն գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:00
10 Հունվարի 2018
Ձյունը և անձրևը միմյանց կփոխարինեն Հայաստանում
Տեղումներ են սպասվում Հայաստանի ամբողջ տարածքում:
14:00
10 Հունվարի 2018
Օղակաձև այգում օբյեկտ են կառուցում. ահազանգում են բնակիչները
Այս օրերին Օղակաձև այգում ՍԱՍ սուպերմարկետի հետնամասում բուլդոզերներն ու այլ մեքենաներ ակտիվ աշխատում են:
13:58
10 Հունվարի 2018
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Երևանի կենտրոնում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում։
12:27
10 Հունվարի 2018
Հայաստանում ՍՇՎ–ով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ
Հայաստանում ՍՇՎ–ով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծ մասը 0-2 տարեկան երեխաներ են։
10:25
10 Հունվարի 2018
ՀՀ նախագահի նստավայրը կտեղափոխվի. թերթ
Հայաստանի իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում:
08:00
10 Հունվարի 2018
Երեքշաբթի` հունվարի 9–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:11
09 Հունվարի 2018
Վարդան Արամյանը նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու նախատեսվող աշխատանքները
Նախարարը զեկուցել է նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվող համակարգային լուծումների մասին:
18:18
09 Հունվարի 2018
Երևանում, հնարավոր է, թանկանա հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Երևանում 2018 թ.–ին, հնարավոր է, բարձրանա հասարակական տրանսպորտի սակագինը:
14:18
09 Հունվարի 2018
Հանրապետության տարածքում կցրտի ու ձյուն կտեղա
Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով:
13:32
09 Հունվարի 2018
ՎՏԲ – Հայաստան Բանկի հաճախորդները նոր շահավետ ապառիկի հնարավորություն կստանան
Ապառիկ վարկ ձևակերպելու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկականանձիք:
10:20
09 Հունվարի 2018
Երևանում մինչև 10 աստիճան տաքություն կգրանցվի, մարզերում կցրտի
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

18:09
08 Հունվարի 2018
Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կառավարության հետ համաձայնության են եկել (ՖՈՏՈ)
Աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի մոտ: