439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

Կուսակցությունները ժամանակավորապես դադարեցրել են նախընտրական քարոզարշավը Գյումրիում թեկնածուներից մեկի որդու մահվան պատճառով

19:55
20 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քաղաքական կուսակցությունները ժամանակավորապես դադարեցրել են նախընտրական քարոզարշավը Գյումրիում թեկնածուներից մեկի որդու մահվան պատճառով։

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի որդու` 26–ամյա Արշակ Գրիգորյանի մարմինը երեքշաբթի ցերեկը տեղափոխվել էր քաղաքային հիվանդանոց։ Տղամարդը մահացել է գլխի շրջանում ստացված հրազենային վիրավորումից։

Վարդևան Գրիգորյանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը։

Քննիչները պարզել են, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի հետևանքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ` նախընտրական քարոզարշավի դադարեցման մասին հայտարարել են «Բալասանյան դաշինքը (գործող քաղաքապետ Սամվել Բալասանյան), «ԳԱԼԱ», «Համախմբում» կուսակցությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ՀԱԿ–ը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Գյումրու քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2–ին համամասնական համակարգով։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն։ Ըստ ՀՀ օրենսգրքի` հաղթած կուսակցության ցուցակի «առաջին համարը» ավտոմատ կերպով դառնում է քաղաքապետ։

Վարդևան Գրիգորյանը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը։ 2014 թ.–ի ամռանը սպանվել էր Գրիգորյանի եղբայրը։ Քննության տվյալներով` նա սպանվել էր խանդի հողի վրա։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ