ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԶԼՄ–ների խմբագրություններում խուզարկությունները պետք է անցկացվեն միայն ծայրահեղ դեպքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի և հեռախոսազրույցների գաղտնիության քննության համար խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանը։
Սեպտեմբերի 17–ին, Yerevan.Today պարբերականի գրասենյակում կատարվել են խուզարկություններ։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Քննչական կոմիտեում, խուզարկությունը որևէ կապ չունի խմբագրության լրագրողական գործունեության հետ, այլ ուղղված է բացառապես ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության գաղտնալսման քրեական գոևծով համակողմանի, օբյեկտիվ և ամբողջական քննության ապահովմանը։
Ավելի ուշ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակում խմբագրությունում խուզարկության անցկացման հաղորդումների հիման վրա սկսվել է տվյալ հարցի քննարկման ընթացակարգ։
«Ես չեմ կարող խոսել հիմքերի և խուզարկության անհրաժեշտության մասին, բայց կարող եմ վսհատությամբ ասել, որ ԶԼՄ–ների նկատմամբ դատական գործընթացներ պետք է սկսվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,– ասաց Կոստանյանը։
Загружается новость ... "Лево"
Կոստանյանը միաժամանակ նշեց, որ նույնիսկ այս դեպքում չպետք է խանգարվի լրատվամիջոցի աշխատանքային գործընթացը։
Սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկել են մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերը, որոնք հարուցվել են Հայաստանի նախկին պետական պաշտոնյաների դեմ։ Մասնավորապես, նրանք խոսում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի ձերբակալության ու նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։ Վանեցյանը հաստատել է տվյալ ձայնագրության իսկությունը և այն, որ ՀՔԾ ղեկավարի հետ զրույցում իրենք քննարկել են 2008 թվականի մարտի 1-2–ի քրեական գործին վերաբերող հարցեր։ -0-