483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանում ու Արարատի մարզում «Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետևանքով
18:34
21 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ու Արարատի մարզում խոշոր ջրանջատում է նախատեսված` «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված։

Ինչպես հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  օգոստոսի 21-ին ժամը 11.00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

·​ Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ,

·​ Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի փողոցների,

·​ Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Գլինկայի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների եւ 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների ևնրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության և Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքերի,

·​ Շենգավիթ վարչական շրջան` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի,

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

·​ Արարատի մարզ` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
02 Նոյեմբերի 2017
The Spectator պարբերականը պատմել է Հայաստանի գինեգործության վերածնման մասին
Անգլիացի գրող Հենրի Ջեֆրիսը The Spectator պարբերականում ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան կատարած այցի վերաբերյալ:
19:03
02 Նոյեմբերի 2017
Հայաստանում տղամարդը գողացել է ոսկյա զարդեր, հարվածելով տանտիրուհուն
Տուն ապօրինի մուտք գործած անձը փայտով հարվածել է կնոջը և դիմել փախուստի:
16:51
02 Նոյեմբերի 2017
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում սերտ համագործակցությամբ. Սերժ Սարգսյան
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:
15:42
02 Նոյեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացնում է Energy նոր առաջարկը
«Ռոստելեկոմը» հանդես է գալիս նոր՝ Energy առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին ստանալու հավելյալ ծառայություններ։
15:03
02 Նոյեմբերի 2017
ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ վարչապետը խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։
13:18
02 Նոյեմբերի 2017
Հայաստանը 2018 թ.–ին կպահպանի ջրի գործող սակագները. վարչապետ
Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը մինչև 194,3 դրամի։
11:30
02 Նոյեմբերի 2017
Երկրում իսկական հայաստանյան աշուն է, վայելե՜ք
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
04:52
02 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 8 ժամ ջուր չի լինի
8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն համայնքում։
20:54
01 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70%–ով
Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից` ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70%–ով։
18:25
01 Նոյեմբերի 2017
Արևը վերադառնում է Հայաստան
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
16:00
01 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։