438.37
4.44
404.03
+6
Եղանակը Երևանում
Հայ

Խանդի հողի վրա ծագած վիճաբանությունն ավարտվել է նախկին ընկերուհու մահով

11:33
16 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դեռևս նախորդ տարի նոյեմբերի 25-ին Վերին Շենգավիթում 37-ամյա կնոջ դանակահարության գործով նախաքննությունն ավարտվել է և գործը գտնվում է դատարանում, հաղորդում է Pastinfo–ն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 37-ամյա կինը և 34-ամյա Արամը 2014 սկզբներից մինչև 2016թ. սեպտեմբեր ամիսը գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ:

Загружается новость ... "Лево"

Երկուսն էլ Երևան են տեղափոխվել մարզից, մահացած կինը ծնունդով Արմավիրի մարզից էր, իսկ Արամը՝ Արարատի մարզից:

Սենյակներ են վարձել նույն տանը։ Վարձակալները պարզել են, որ երկուսն էլ աշխատում են նույն հյուրանոցում, կինը` որպես հավաքարար, իսկ տղամարդը՝ անվտանգության աշխատակից։ Նրանք մտերմացել են ու մի առ ժամանակ համատեղ բնակվել։ Համատեղ կյանքի ընթացքում հաճախ վիճաբանություն է առաջացել և ի վերջո բաժանվել են, սակայն վեճերը չեն դադարել։

Կայքի տեղեկություններով՝ վեճերի պատճառներից մեկը եղել է նաև խանդը. Նախկին ընկերուհին խանդել է Արամին մեկ այլ կնոջ հետ հարաբերություններ սկսելու համար։

Եվ հերթական անգամ, 37-ամյա կինը մի քանի անգամ զանգահարել է Արամին, ով ընկերոջ հետ գտնվել է մայրաքաղաքի ակումբներից մեկում և չի պատասխանել նրա զանգերին։ Տուն վերադառնալուց հետոխանդի հողի վրա առաջացած վիճաբանության ժամանակ Արամը բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին ընկերուհուն, ապա նաև խոհանոցային դանակով հարվածել աջ ազդրին:

Загружается новость ... "Право"

Գիտակցելով տեղի ունեցածի լրջությունը՝ տղամարդը օգնության է կանչել իր նոր ընկերուհուն և շարֆով կապել են նախկին ընկերուհու վնասված ոտքը, ապա առաջարկել են շտապօգնություն կանչել, սակայն տուժած կինը հրաժարվել է, որից հետո նրանք հեռացել են:

Սակայն կորցնելով մեծ քանակության արյուն` կինը մահացել է։ Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության՝ ստացած վնասվածքների պատճառով նրան անզգուշությամբ մահ է պատճառվել:

Արամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել