526.4
7.25
475.99
+30
Եղանակը Երևանում
Հայ

Կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը հետաձգելու նախագիծ է ներկայացվել կառավարությանը. նախարար

22:51
23 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նախագիծ էներկայացրել կառավարության քննարկմանը կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի առաջիկա գործարկումը մեկ տարով հետաձգելու համար։

Այս մասին Թանդիլյանը հայտնել է Facebook–յան իր էջում։

«Նախագիծ եմ ներկայացրել կառավարության քննարկմանը կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի առաջիկա գործարկումը մեկ տարով հետաձգելու համար։ Կուտակայինի մասով այս պահին սա առաջնահերթ խնդրի լուծումն է», – նշել է Թանդիլյանը։

Նրա խոսքով, կամավորության սկզբունքով համակարգին միանալը լավագույն լուծումն է, որովհետև այդ դեպքում է կուտակային համակարգն առհասարակ արդյունավետ աշխատում։

«Սա սկզբունքային մոտեցում է, և այդ առումով համակարգը պետք է լինի այնքան գրավիչ, որ մեր քաղաքացիներն իսկապես ցանկություն ունենան` անկախ հետագայից։ Իմ կարծիքով` սա է համակարգի հաջողության գրավականը», – նշել է Թանդիլյանը։

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014 թ.–ի հունվարի 1–ից և գործում է 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները ՀՀ սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելուց հետո պարտադիր բաղադրիչը գործում է միայն բյուջետային աշխատողների համար։ Մնացած քաղաքացիների համար օրենսդրական կարգով նախատեսվում էր ավելի վաղ կատարված կենսաթոշակային վճարների վերադարձ։

ՀՀ ԱԺ–ն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետի երկարաձգում մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
23 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:18
22 Օգոստոսի 2019
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել