542.68
7.4
479.02
+32
Եղանակը Երևանում
Հայ

Կարգավորիչը նշել է Երևանում վայրի թռչունների անկման պատճառը

19:55
20 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նշել է Երևանում վայրի թռչունների` առավելապես ագռավների անկման պատճառը։ 

Ինչպես հաղորդում են գերատեսչությունից, վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու և փորձաքննության հանձնելու գործողություններ: 

«Պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների և աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ: Դրանք ենթարկվել են ախտաբանաանատոմիական փորձաքննության (դիահերձում), ինչի արդյունքում ներկայացված բոլոր նմուշներում արձանագրվել են խորը, թափանցող մեխանիկական վնասվածքներ, որոշների մոտ գանգի և պարանոցի ողերի կոտրվածքներ, կտուցից արյունահոսություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Քանի որ այդ վնասվածքները կարող էին առաջանալ նաև անկումների պատճառով, թռչնագրիպի առկայությունը բացառելու նպատակով՝ կատարվել է նաև թռչնագրիպի նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտություն: Ստացված բացասական արդյունքներով բացառվել է թռչնի գրիպը առկայությունը: Հետազոտական աշխատանքները շարունակվում են: 

«Հատկապես սոցիալական ցանցերում խտացված խուճապային տրամադրություններն անհիմն են, անհանգստության որևէ առիթ չկա», – ընդգծել են գերատեսչությունից։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:58
13 Հունիսի 2019
ՔԿ–ն մեղադրել է Ծառուկյանին անարգանքի մեջ
Նախօրեին Ծառուկյանը հարցաքննության ծանուցում է ստացել, սակայն պատռել է այն Քննչական կոմիտեի աշխատակցի ներկայությամբ։
13:24
13 Հունիսի 2019
Սևանա լիճն ԱՊՀ լավագույն կուրորտների թոփ հնգյակում է
Սևանա լիճն ԱՊՀ լավագույն հանգստավայրերի թոփ հնգյակում է։
12:55
13 Հունիսի 2019
Բլից նիստ. կառավարության նիստը տևեց ընդամենը 20 րոպե (ՎԻԴԵՈ)
Կառավարությունն այսօր նիստի ժամանակ գրանցեց ժամանակային ռեկորդ` 20 րոպեում ավարտելով 19 հարցից բաղկացած օրակարգի քննարկումը։
12:03
13 Հունիսի 2019
ՀՀ կառավարությունը ծափողջուններով է ճանապարհել Զեյնալյանին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի ծափողջուններով է ճանապարհել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին:
08:00
13 Հունիսի 2019
Չորեքշաբթի` հունիսի 12–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 12–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:30
12 Հունիսի 2019
Պարզվել է Սյունիքում խոզերի անկման հավանական պատճառը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Հունիսի 6–ին Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում գրանցվել է խոզերի զանգվածային անկում։
20:41
12 Հունիսի 2019
Նախագահի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
19:07
12 Հունիսի 2019
Քոչարյանի փաստաբանը հետ է կանչել Փաշինյանի դեմ սպանություններին առնչակից լինելու հայտարարության համար հայցը
Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը երաշխիքներ է ներկայացրել առ այն, որ հայցվորի հասցեին պատասխանողի կողմից որևէ անձնական մեղադրանք չի եղել։  
17:59
12 Հունիսի 2019
Ամերիաբանկը տարեկան 11 մլն վարդ աճեցնող ջերմոցային տնտեսության ֆինանսական գործընկերն է (ՎԻԴԵՈ)
տնտեսությունը տարեկան աճեցնում է 11 մլն հոլանդական վարդ։
17:52
12 Հունիսի 2019
Վարչապետը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետին
Վարչապետը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետին:
16:23
12 Հունիսի 2019
Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է
Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է:
15:50
12 Հունիսի 2019
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության Աբովյանում հրկիզման գործի շրջանակում
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության Աբովյանում հրկիզման գործի շրջանակում: