481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը չի կազմալուծվի և կշարունակի աշխատանքը մինչև 2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունները. վարչապետ
18:58
08 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը չի կազմալուծվի և կշարունակի աշխատանքը մինչև 2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունները, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Դեկտեմբերի  6–ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ընդդիմությունը հայտարարում է քվեարկության ընթացքում գրանցված բազմաթիվ կեղծիքների մասին իսկ իշխանությունները նշում են, որ խախտումները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա։ ԿԸՀ–ի նախնական տվյալներով` սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 32,35 տոկոսը։

Վարչապետն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չի նախատեսում կառավարության կազմալուծում։

«Հանրաքվեից հետո կառավարությունը չի կազմալուծվի և կշարունակի աշխատել մինչև 2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունները, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը»,  – ասաց Աբրահամյանը։

Նա նաև նշեց, որ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններից հետո միայն պարզ կլինի, թե քաղաքական ինչ ուժ է ներկայացնելու ապագա վարչապետը։

Նա նաև ընդգծեց, որ եթե ընտրությունների ընթացքում հաղթի ՀՀԿ–ն, այդ ժամանակ էլ կորոշվի, թե ով է գլխավորելու կառավարությունը։

Ինչ վերաբերում է այդ պաշտոնին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրմանը, Աբրահամյանը նշեց, որ ՀՀ նախագահն արդեն հայտարարել է, որ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը` 2018 թ.–ին, նա զբաղեցնելու է ՀՀ նախագահի պաշտոնը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները կարող են զմայլվել աստղային անձրևով
Հայաստանի բնակիչներին աստղային անձրև է սպասվում։
20:28
20 Հոկտեմբերի 2017
Երևանում Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել
Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:
19:41
20 Հոկտեմբերի 2017
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղ են որսացել (ՖՈՏՈ)
Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը:
18:00
20 Հոկտեմբերի 2017
Հայաստանում, հնարավոր է, նոր տիպի ավտոբուսներ հայտնվեն
Առաջիկայում կիրականացվի թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման  ավտոբուսի կիրառությունը Հայաստանի պայմաններում։
17:11
20 Հոկտեմբերի 2017
Երևանի հասարակական տրանսպորտը, հնարավոր է, թանկանա. փորձագետ
Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը հնարավոր է և ամբողջովին հիմնավորված:
11:46
20 Հոկտեմբերի 2017
Ջերմաստիճանը Հայաստանում կշարունակի բարձրանալ
Օդերևութաբանները Հայաստանում  ջերմաստիճանի որոշակի բարձրացում են կանխատեսում։
11:04
20 Հոկտեմբերի 2017
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ–ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
17:22
19 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը հանձնարարեց լուծել Երևանի խցանումների հարցը
«Աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծուներ», – նշել է վարչապետը։
11:08
19 Հոկտեմբերի 2017
Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան
Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
19 Հոկտեմբերի 2017
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
13:29
18 Հոկտեմբերի 2017
Իտալացիները ցանկանում են աշխատել Հայաստանի ուղղաթիռային ավիացիայի ոլորտում
Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում։
10:30
18 Հոկտեմբերի 2017
Արևային օրերը դեռ չեն պատրաստվում հեռանալ. ջերմաստիճանն էլ մի փոքր կբարձրանա
Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։