418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

Կալանավորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ–ի ծառայողը

15:35
10 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվողի ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, մեկ այլ անձից նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ ստացել է կաշառք, ինչպես նաև օժանդակել է դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ղ. Ա.-ն, թմրամիջոց սպառող դատապարտյալ Գ. Ս.-ի շահերից հանդես եկող նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ, վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսն ու թմրամիջոցները «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու և դրանով իսկ Գ. Ս.-ի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար 2016թ. սեպտեմբերի 23-ին` ժամը  23:00-ի սահմաններում, Ա. Կ.-ի ընկերոջ միջոցով ստացել է Գ. Ս.-ի շահերից գործող իրեն փոխանցված կաշառքը, մեկ հատ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, ինչպես նաև չորս հատ բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորիչ սարքեր, որոնցից  3-ի մեջ թաքցված են եղել խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի և զգալի չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ:

Հաջորդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն փորձել է նշված արգելված իրերը մտցնել հիշյալ քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալ Ա. Կ.-ին, ինչը կանխվել է նույն հիմնարկի օպերատիվ աշխատակիցների կողմից:

Առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին օժանդակելու և կաշառք տվողի օգտին ապօրինի գործողություն կատարելու նպատակով կաշառք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ին ևս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը