ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա, ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին հայտարարել է Սերժ Սարգսյանը։
«Այո՛, շատերն են ընդունում, որ այսօրվա ոստիկանները նախկինից ավելի պատրաստված են և ավելի դրական են ընկալվում: Սակայն կա նաև տարակուսանք, որ այդ նույն ոստիկաններն իրենց հնարավորությունները լիարժեք չեն իրացնում: Համոզված եմ, որ ոստիկանությունն ունի մեծ ներուժ, որպեսզի փարատվեն եղած կասկածները, իսկ այդ ներուժը պետք է իրացվի ողջ ծավալով», – նշեց երկրի նախագահը:
Загружается новость ... "Лево"
«Ինձ համար երկրում օրինականության և կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է», – ասել է նա, նշում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։:
«Վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի քանի հանցագործություններ, որոնց մասին շատ է գրվել լրատվամիջոցներում, և որոնց անդրադարձ եղավ նաև հնչած զեկուցման մեջ: Ոմանց մոտ ընկալում է ձևավորվել, թե դրանք իրավապահ մարմինների կողմից հանցավորությանը ոչ արդյունավետ հակազդելու հետևանք են։ Այս խնդիրը լուծելու համար դուք ունեք անհրաժեշտ թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական ռեսուրսներ: Դուք ունեք նաև իմ՝ որպես պետության ղեկավարի և Գերագույն գլխավոր հրամանատարի աջակցությունը», – ասել է նա:
Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձել է ոստիկանության առջև ծառացած խնդիրներին, նախանշել հետագա անելիքները, ոստիկանության գործունության առաջնահերթություններն ու նպատակադրումները։ Խոսել է սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից ակնկալիքների, իրավապահ այլ մարմինների հետ պատշաճ համագործակցության մասին և մի շարք հանձնարարականներ է տվել իրավախախտումների կանխարգելման, երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ ուղղություններով համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով: –0–