482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հունվարի 1–ից Հայաստանում թանկացման հզոր ալիք է սպասվում
17:37
05 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մեկ ամսից կթանկանան լայն սպառման ապրանքները։ 2018 թվականի հունվարի 1–ից Հայաստանում որոշ ապրանքների նկատմամբ ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերի տոկոսադրույքները, ինչի հետևանքով կբարձրանան ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների գները։

Լայն սպառման մթերքներից կթանկանան, օրինակ, թռչնամիսը, կաթը, սերուցքային կարագը, բուսական յուղը, որոնք ներկրվում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից։

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը Ռադիո Ազատության հետ զրույցում ասել է, որ թանկացումներն աննշան են լինելու, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Մաքսատուրքերի բարձրացումը կկազմի շուրջ 1-2 տոկոս, մոտ 4 տոկոսով կթանկանա թռչնամիսը` 2017 թվականի համեմատ, բուսայուղը կթանկանա մոտ 2 տոկոսով»,– ասել է նա։

Ազիզյանը բացատրել է, որ ԵՏՄ–ի անդամակցության պայմանագրով Հայաստանը մոտ 900 անուն ապրանքների մասով  ժամանակ է վերցրել (մինչև 2024 թվական)` ԵՏՄ–ի չափանիշներին մաքսատուրքերը համապատասխանեցնելու համար։ 

Հունվարի 1–ից ուժի մեջ կմտնեն 40 անուն ապրանքների նոր մաքսադրույքները, ինչը թանկացում է ենթադրում։ Փոխնախարարի խոսքով, նպատակը ներքին առևտրի խթանումն է եվրասիական շուկայում և տեղական արտադրողների խրախուսումը։

«Այսինքն, բերվում են հավասար դաշտ, որտեղ տեղական արտադրողն արդեն կարող է իրացնել իր ապրանքը, ինչը ենթադրում է և աշխատատեղեր, և լրացուցիչ հնարավորություններ»,– ասել է փոխնախարարը։

Նա նշում է, որ, այդ կերպ, օրինակ, ներկրված էժան մսի գինը կհասնի տեղական արտադրանքի գնին, բայց նաև պնդում է, որ տեղական արտադրողի համար դա նոր արտադրությունների հիմնադրման և պահանջարկի բավարարման նոր հնարավորություն է։ Ըստ նրա, հնարավոր է նաև, որ տեղական ապրանքը էժանանա վաճառքների ծավալների ավելացման հաշվին։

Խոսելով վերջին ժամանակահատվածում գրեթե 40 տոկոսով թանկացած սերուցքային կարագի մասին` փոխնախարարը նշել է, որ քանի որ Հայաստանում այն այդքան էլ շատ չի արտադրվում, լայնորեն օգտագործվող նորզելանդական կարագի փոխարեն կարելի է օգտագործել ռուսականը, քանի որ Ռուսաստանից ներկրվող կարագի համար մաքսադրույքները չեն բարձրանում։

Մինչև 2024 թվականը փոփոխվող մաքսատուրքերի մոտ 90 տոկոսը գների աճ է ենթադրում։ Իսկ 2020 թվականից կբարձրանա ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գինը` միջինը 5 տոկոսով։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա, փոխնախարարի խոսքով, այն բարձր չի լինի։ Այն հարցին, թե ինչպես են պատրաստվում մեղմել գնաճը` Ազիզյանն ասել է, որ նոր աշխատատեղեր կստեղծեն տեղական արտադրության խթանման միջոցով։

Միաժամանակ տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, դա տեղական արտադրության խթանման կեղծ միջոց է, և այն ապագա չունի։

«Այո, տեղական արտադրողին պետք է խրախուսել, բայց դրա համար գոյություն ունեն բազմաթիվ անուղղակի գործիքներ` ճկուն վարկեր, գրավադրման ավելի լավ պայմաններ և այլն»,– ասել է Մանուկյանը։

Անդրադառնալով սպասվող գնաճին` տնտեսագետը նշել է, որ 2018 թվականից ԵՏՄ շրջանակում մաքսային տոկոսադրույքների բարձրացման հետևանքով ԵՏՄ երկրներում կբարձրանան նաև ակցիզային տոկոսադրույքները, ինչի հետևանքով կթանկանա ծխախոտը, օղին և վառելիքը։

Հաջորդ տարվանից ուժի մեջ կմտնեն նաև Հարկային օրենսգրքի մի շարք դրույթներ, ինչը, Մանուկյանի խոսքով, կհանգեցնի գնային նոր ճնշման։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
16 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:31
15 Դեկտեմբերի 2017
Անհայտ ծագման 880 կգ միս է հայտնաբերվել հայաստանյան շուկայում, հնարավոր է` ձիու միս է
Հայաստանի մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս:
20:13
15 Դեկտեմբերի 2017
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղերի 2018 թ.–ի վճարի ժամկետներն ու սակագինը
Քաղաքապետարանը հայտնում է, թե ավտոսեփականատերերը երբ կարող են վճարել ավտոկայանատեղերի 2018 թ.–ի տարեկան վճարը։
19:41
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում անձրև ու ձյուն է սպասվում
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
19:19
15 Դեկտեմբերի 2017
24 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և Էրեբունիում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում։
16:02
15 Դեկտեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ահաբեկչության դեմ պայքարի առումով երեք ուղղություն է կարևորել
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
10:56
15 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հայտնել է եղանակային անդորրի մասին
Հայհիդրոմետի մետեորոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է Հայաստանում «մթնոլորտային անդորրի» մասին։
01:21
15 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ներկայացրեց սեփական ծրագրերն ու ապագա կառավարության տեսլականը
Սերժ Սարգսյանը ներկայացրել է ապագա կառավարության ու իր հետագա գործունեության տեսլականը։
00:53
15 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը նշել է բարեկեցիկ կյանքին հասնելու միակ ճանապարհը
ՀՀ նախագահը նշել է բարեկ։եցիկ կյանքին հասնելու միակ ճանապարհը
00:32
15 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ներկայացրել է տարկետման իրավունքի մասին օրենքի փոփոխությունների դրական կողմերը
Տարկետումը չեղյալ չի համարվել, փոխվել է միայն տարկետման տեսակը, հայտարարել է ՀՀ նախագահը։
23:17
14 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը նշեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ժամկետները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը:
21:01
14 Դեկտեմբերի 2017
Նոր արագաչափեր կգործարկվեն Երևանի բանուկ փողոցներում
2017 թվականի դեկտեմբերի 18-ից արագաչափ սարքեր կգործարկվեն Երևանի որոշ վայրերում: