534.8
7.44
479.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հրազդանի նախկին քաղաքապետը վերականգնել է պետությանը պատճառված 102 մլն դրամի վնասը

16:43
01 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը:

Ինչպես հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, 2015-2018թթ. ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

«2019 թվականի փետրվարի 26-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել է: 2019 թվականի փետրվարի 28-ին վերջինս ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված՝ 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:40
21 Մայիսի 2019
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ:
20:50
21 Մայիսի 2019
ԵԽ պատգամավորը մտահոգություն է հայտնել Փաշինյանի կոչով դատարանների արգելափակման կապակցությամբ
Փաստաթղթվում նշվում է, որ դատավորների քաղաքականցումն առաջնահերթ ու կարևոր խնդիր է Հայաստանի համար։
20:21
21 Մայիսի 2019
Սկանդալ հայկական եթերում. նախկին պատգամավորը սպառնացել է ջուր շփել հաղորդավարի դեմքին (ՎԻԴԵՈ)
Սկանդալ հայկական եթերում. նախկին պատգամավորը սպառնացել է ջուր շփել հաղորդավարի դեմքին:
17:53
21 Մայիսի 2019
Իրանում վայրի պոլիոմիելիտ է հայտնաբերվել. ՀՀ–ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ
Իրանում վայրի պոլիոմիելիտ է հայտնաբերվել. ՀՀ–ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ:
15:46
21 Մայիսի 2019
Մարուքյանը հայտարարել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին, Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» համաձայն չէ
Մարուքյանը հայտարարել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին, Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» համաձայն չէ:
15:28
21 Մայիսի 2019
Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը
Օլեգ Սմիրնովը ընտրվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նախագահ:
15:18
21 Մայիսի 2019
Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար. Բորիս Նավասարդյան
Ըստ նրա, այլևս չի ստացվելու որևէ կառույցի, կամ քաղաքական ուժի հետ կիսել, կամ նրանց վրա դնել պատասխանատվությունը թերացումների համար:
13:15
21 Մայիսի 2019
Որպես անհետ կորած որոնվողը հայտնաբերվել է Արցախում
Որպես անհետ կորած որոնվող Սաթենիկ Ավանեսյանը հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:
12:22
21 Մայիսի 2019
Փաշինյանի հայտարարության տեքստը էապես փոխվել է. թերթ
ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել:
12:11
21 Մայիսի 2019
Երևանի վարչական շրջաններից մեկում 8 ժամ ջուր չի լինի
Վթարային աշխատանքներով պայմանավորված` Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը կդադարեցվի։
10:48
21 Մայիսի 2019
Քաշքշել, հայհոյել, սպառնացել են Արթուր Իսպիրյանին. ոստիկանությունն արձագանքել է
Երգիչ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը հրավիրվել է Ոստիկանություն։
08:00
21 Մայիսի 2019
Երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։