528.1
7.2
475.94
+30
Եղանակը Երևանում
Հայ

ՀՐԱՏԱՊ. ԱԺ–ն կրկին առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները

13:52
29 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն երկուշաբթի երկրորդ անգամ առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները։

Օրինագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ` երկուսը։ Օրինագիծն ընդունելու համար չբավարարեց 1 ձայն։

ԱԺ–ն հոկտեմբերի 22–ին նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները։

Փոփոխություններով նախատեսվում է բացառել թեկնածուների տարածքային ցուցակներն ու ներդնել պարզ համամասնական ընտրական համակարգ։ Փոփոխություններով նաև առաջարկվում է վերացնել կոալիցիաներ ձևավորելու սահմանափակումները, ինչպես նաև ավելացնել դրանց ձևավորման համար նախատեսված ժամկետները` 6–ից մինչև 10 օր։ Նվազեցված է նաև խորհրդարան անցնելու համար նախատեսված նվազագույն շեմը` 5%–ից մինչև 4%` կուսակցությունների համար և 7%–ից մինչև 6%` դաշինքների համար։ Եթե ընտրությունների համար չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն (54%), ապա անցկացվում են նոր ընտրություններ։ 

Միաժամանակ նախատեսվում է, որ խորհրդարանում ընդդիմությունը պարտադիր պետք է ներկայացված լինի նվազագույնը չորս քաղաքական ուժերի կողմից (այս պահին դրանք երեքն են), ընդդիմությունն ԱԺ–ում պետք է կազմի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

Փոփոխություններով նաև առաջարկվում է նվազեցնել ընտրական գրավը` մինչև նվազագույն աշխատավարձի 7500–ապատիկի չափով, նվազեցվում է նաև գրավի վերադարձի շեմը, որը կկազմի 2% և ավել (հիմա այն 4% և ավել է)։ Բացի այդ, առաջարկվում է ավելացնել ԱԺ–ում կանանց ներկայացվածության քվոտը` գործող 25%–ից դարձնելով 30%, ինչպես նաև չեզոքացնել բոնուսային համակարգը Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների ընթացքում։

Ընտրական օրենգրքի փոփոխությունները նախատեսում են նաև ընտրողների ցուցակների մշակման ընթացակարգի արդյունավետության բարձրացում։ Առաջարկվում է նաև սահմանափակել քվեարկելու իրավունքը ժամկետանց փաստաթղթեր ունեցող անձանց համար` ընտրացուցակներում թողնելով միայն այն ընտրողներին, որոնց փաստաթղթերն ուժի մեջ են վերջին մի քանի տարվա ընթացքում։ Նախատեսվում է նաև ընտրացուցակներից բացառել նաև այն անձանց, որոնք դատարանով ճանաչվել են անգործունակ։

Փոփոխություններով առաջարկվում է ներդնել ընտրողներին իրազեկման մեխանիզմներ, մասնավորապես, զգալիորեն ավելացնել անվճար եթերաժամը հանրային հեռուստատեսության և ռադիոյի եթերում։

Քվեարկության գործընթացի հասանեիությունն ապահովելու համար տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ ունեցող ընտրողները կկարողանան քվեարկել իրենց հարմար ընտրատեղամասում, իսկ զինվորականների քվեարկության ժամանակ նրանց ղեկավարներին ու սպաներին արգելվում է գտնվել իրենց հետ նույն սենյակում։

Փոփոխություններով նախատեսվում է նաև վերահսկողության հնարավորությունների ավելացում։ Նախատեսված են, մասնավորապես, միջազգային և տեղական դիտորդներ հրավիրելու ընթացակարգեր։ Միաժամանակ նշվում է, որ ԿԸՀ–ն կարող է մերժել այն դիտորդների գրանցումը, որոնց կառավարվող կառույցների անդամների շարքում նշվում են մարդիկ, ովքեր ներառված են ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցության կազմում։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16–ի արտահերթ նիստում հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշմանը և առաջարկել է Ազգային ժողովին քննարկել այն հոկտեմբերի 22–ի արտահերթ նիստում։

Ներկայացնելով օրենսգրքի փոփոխություններն` արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ փոփոխությունների հիմնական նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներ հաստատելը։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
15:28
21 Օգոստոսի 2019
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
15:10
21 Օգոստոսի 2019
Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
13:54
21 Օգոստոսի 2019
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար:
13:33
21 Օգոստոսի 2019
Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)
Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները:
13:21
21 Օգոստոսի 2019
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում 45,6 հազար դոլարի հափշտակման դեպք
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
12:23
21 Օգոստոսի 2019
Փաշինյան. Սևանից նոր թողք իրականացնելու անհրաժեշտություն կարող է չլինի
Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն:
10:59
21 Օգոստոսի 2019
Երևանում կարող է գրանցվել օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ
Հայհիդրոմետծառաությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: