484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հրապարակվել է Վալերի Պերմյակովի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը
12:44
10 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է Գյումրիում հունվարի 12–ին 7 մարդու սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Վալերի Պավելի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով և սվին դանակով «Մալայա կրեպոստ» կոչվող տարածքում իրականացնելով պահակային ծառայություն, ժամը 02։00-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել է Գյումրի քաղաքում:

«Ժամը 06։00-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ` Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն», – նշվում է մեղադրական եզրակացության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Վալերի Պերմյակովը երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի, ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին,Հասմիկ Ավետիսյանին,Սերյոժա Ավետիսյանին,Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։

«Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է` ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն ` ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր, որոնց հետևանոքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է», – նշվում է փաստաթղթում։

Մեղադրական եզրակացության մեջ նաև նշվում է, որ Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նույն տնից հափշտակելով 64.300 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ NOKIA  տեսակի բջջային հեռախոսներ և 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար, դեպքի վայրից հեռացել է:

«Այնուհետև Վալերի Պերմյակովը, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած ՀՀ պահպանվող պետական սահմանի հատված, տեղանքը դիտարկելու,սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17։00-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը,ուսումնասիրել տեղանքը, վերադարձել` պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում ` գիշերը, ապօրինի հատել սահմանը», – նշվում է փաստաթղթում։

Ըստ մեղադրական եզրակացության` հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Վալերի Պերմյակովը, չունենալով սահման հատելու իրավունք վերապահող սահմանված փաստաթղթեր և պատշաճ թույլտվություն, նույն օրը` ժամը 00.00-ի սահմաններում, փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին` ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 18–ին։ Կկազմակերպվի արտագնա դատական նիստ, որը կանցկացվի Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում` դատավոր Հարություն Մովսեսյանի գլխավորությամբ։

Ռուսական հինգերորդ կայազորային զինվորական դատարանն օգոստոսի 12–ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Պատիժը նա կկրի խիստ ռեժիմի գաղութում։

Պերմյակովը մեղավոր ճանաչվեց ծառայողական զենքով դասալքության, հրազեն և զինամթերք հափշտակելու և անօրինական կերպով կրելու մեջ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:07
28 Ապրիլի 2017
Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի (Villena) Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
17:49
28 Ապրիլի 2017
Կապանում հիվանդին բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան
Բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։
17:39
28 Ապրիլի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` խոշորագույն հարկատու Հայաստանի առևտրային բանկերի շրջանում
ՎՏԲ – Հայաստան Բանկն 2017թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարել մոտ 1.19 մլրդ դրամ։
13:13
28 Ապրիլի 2017
Հայտնի է ԲՀԿ–ի պատգամավորների ցանկը նոր խորհրդարանում
ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ:
12:58
28 Ապրիլի 2017
Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ:
12:52
28 Ապրիլի 2017
Օդերևութաբանը լավատեսական կանխատեսում է տվել Հայաստանի բնակիչներին
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ուրախացրել է հանրապետության բնակիչներին լավատեսական կանխատեսմամբ:
11:41
28 Ապրիլի 2017
ԿԸՀ նախագահը խնդրել է ՍԴ–ին մերժել ընդդիմության հայցն ընտրությունները չեղարկելու վերաբերյալ
Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմել է Սահմանադրական դատարան:
10:42
28 Ապրիլի 2017
Հայտնի է Հայաստանի ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Հայկական ժամանակ» թերթը նշում է Հայաստանի նոր խորհրդարանի խոսնակի ամենահավանական թեկնածուի անունը։
10:36
28 Ապրիլի 2017
Անկայուն եղանակ է սպասվում Հայաստանում
Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում Հայաստանում առաջիկա հինգ օրերին։
08:44
28 Ապրիլի 2017
Հինգշաբթի` ապրիլի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` ապրիլի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:06
27 Ապրիլի 2017
Ինձ խեղդամահ էր անում. հարձակման ենթարկված փաստաբանները մանրամասներ են ներկայացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Երևանում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։
19:01
27 Ապրիլի 2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը տաքսու վարորդներին առաջարկել է միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 27-ին հերթական անգամ ընդունեց տաքսու մի խումբ վարորդների: