436.65
4.37
404.34
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել է ԱԺ առաջին նիստի ամսաթիվը, Փաշինյանն ու «Իմ քայլի» մի շարք ներկայացուցիչներ հրաժարվել են մանդատներից

19:02
04 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 7–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14–ին։ Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ուրբաթ ԿԸՀ–ի արտահերթ նիստի ժամանակ։ 

Նիստի ընթացքում որոշում է ընդունվել պատգամավորներին մանդատների տրամադրման և ինքնաբացարկների ընդունման մասին։ 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի ևս 17 թեկնածու ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ Պատգամավորական մանդատներից հրաժարվել են նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Գարիկ Սարգսյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գնել Սանոսյանը, Տրդատ Սարգսյանը, Անդրեյ Ղուկասյանը, Դավիթ Գևորգյանը, Նարեկ Բաբայանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից (ԼՀԿ) ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Քրիստ Մարուքյանն ու Արմեն Բաղդասարյանը։ ԲՀԿ–ից ինքնաբացարկի դիմումներ չեն ստացվել։ 

Դեկտեմբերի 9–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներով, խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը (70,42%), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (6,37%) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (8,26%)։ 7–րդ գումարման խորհրդարանում ընդհանուր առմամբ լինելու է 132 պատգամավոր, 88 մանդատ ունի «Իմ քայլը» դաշինքը, 26 մանդատ` ԲՀԿ–ն և 18 մանդատ` ԼՀԿ–ն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով