415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

10:30
02 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։ НТВ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Հանդիպման վայր» հաղորդման վերջին եթերը գրեթե ամբողջությամբ նվիրված էր ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի քննարկմանը, որտեղ Հայաստանին մասնավորապես համեմատեցին անհավատարիմ կնոջ հետ։ Ռուսական հեռուստաալիքներով հնչող հակահայկական հիստերիայի թեմային է անդրադարձել է նաև Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը`կոչ անելով դադարեցնել նման վարքագիծը։ Միաժամանակ, հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը` պահանջելով եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին։

  • Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի «Իգլայի» գործով դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։

  • ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է, թե ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում այս ձմեռ։

  • Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել ռուսական կողմի հետ ստորագրվելիք արձանագրությանը, համաձայն որի 2018 թվականին կպահպանվի Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը` 150 դոլար հազար խորանարդ մետր գազի համար։ Նիստի ընթացքում վարչապետը նաև հանձնարարել է մի շարք կառույցների տոնական օրերին հերթապահություն սահմանել։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
14:26
23 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
13:47
23 Ապրիլի 2024
Ցուցարարները փակել են Երևան–Սևան մայրուղին՝ աջակցելով տավուշցիներին
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ ի աջակցություն Տավուշի մարզում տարածքների հանձնման դեմ բողոքող ցուցարարներին
12:36
23 Ապրիլի 2024
Այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար
Ուշադրություն․ այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու
12:14
23 Ապրիլի 2024
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը հայ–ադրբեջանական սահմանին
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու