438.03
4.45
404.16
0
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

10:30
16 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է երկրի համար կարևոր մի շարք հարցերի։ Նախագահը, մասնավորապես, նշել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ժամկետները, խոսել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների 2 հիմնական ուղղությունների մասին։ Երկրի ղեկավարը նաև նշել է տարկետման իրավունքի մասին օրենքի փոփոխությունների դրական կողմերը։ Հարցազրույցում Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև սեփական ծրագրերն ու ապագա կառավարության տեսլականը։

  • ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց` նշելով, որ ԱՄՆ քաղաքացին փորձել է ահաբեկչություն կազմակերպել Հայաստանում, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 

  • ՀՀ ԱԳՆ–ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների։ ՀՀ ԱԳ նախարարի այս հայտարարության հենց հաջորդ օրը Թուրքիայի արտաքին գերատեսչությունը ևս հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը և պատրաստ է դրանք վավերացնել բարենպաստ քաղաքական մթնոլորտի դեպքում` չնայած հայկական կողմի` դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքին։

  • Հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինել իտալական «Ինտեր»–ի կիսապաշտպանի հետ։ Մոուրինյուն մասնավորապես հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանն ամենից քիչն է վաստակել թիմում խաղալու իրավունք։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի խնդիրները շուտով կլուծվեն։ Նրա խոսքով, Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է, աշխատասեր ֆուտբոլիստ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ