ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովին կից քննիչ հանձնաժողովը կարող է հրավիրել միջազգային փորձագետների` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման, ինչպես նաև անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման փաստերը քննելու համար։ Այդ մասին չորեքշաբթի հանձնաժողովի առաջին նիստին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյան։
Սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկել են մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերը, որոնք հարուցվել են Հայաստանի նախկին պետական պաշտոնյաների դեմ։ Մասնավորապես, նրանք խոսում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի ձերբակալության ու նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։ Վանեցյանը հաստատել է տվյալ ձայնագրության իսկությունը և այն, որ ՀՔԾ ղեկավարի հետ զրույցում իրենք քննարկել են 2008 թվականի մարտի 1-2–ի քրեական գործին վերաբերող հարցեր։
Արդարադատությանը խոչընդոտելու, արդար դատաքննության և հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքի խախտման փաստերի քննությամբ զբաղվող քննիչ հանձնաժողովը ձևավորվել է սեպտեմբերի 13–ին։ Նույն օրը որոշում է կայացվել հանձնաժողովում ներառել է 11 պատգամավոր։
«Եթե գաղտնալսում են ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը, ապա դա նշանակում է, որ ոչ ոք ապահովագրված չէ անօրինական ներխուժումից անձնական կյանք։ Դա բացառիկ սկզբունք է`երաշխավորված միջազգային կոնվենցիաներով, մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 8–րդ հոդվածով, մեր Սահմանադրությամբ և օրենքներով», – ասաց Կոստանյանը։
Ըստ նրա,մտահոգություն է առաջացնում նաև ներկա իրավիճակը, որի դեպքում հնարավոր է միջամտել դատական գործընթացների մեջ։ Այդպիսով, խախտվում է արդար դատավարության իրավունքը։
Загружается новость ... "Лево"
«Մենք պետք է երաշխավորենք արդարադատության գործընթացում անօրինական միջամտության կանխումը», – ասաց Կոստանյանը։
Կոստանյանն առաջարկել է հանձնաժողովի անդամներին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ հանձնաժողովի գործունեության, հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի վերաբերյալ։
«Առաջարկում եմ նաև, որպեսզի յուրաքանչուրը մեր մանդատի շրջանակում առաջարկի պահանջվող փաստաթղթերի ցուցակը, որ միջազգային կազմակերպություններից կարելի է հրավիրել փորձագետների և պետք է, արդյուք, նրանց հրավիրել, և ինչպիսի պաշտոնատար անձանց հրավիրել մեր դորքորոշումը ներկայացնելու համար», – ասաց նա` հիշեցնելով, որ պետական պաշտոնյաները ու տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացուցիչները պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կոստանյանը նշեց, որ ըստ Ազգային –ժողովի կանոնակարգի, հանձնաժողովին նույնպես հասանելի են գաղտնի փաստաթղթեր:–0–