478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի է Վայոց ձորում բռնկված հրդեհի պատճառը. հարուցվել է քրեական գործ
13:02
13 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել` Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։

Загружается новость ... "Лево"

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում, հրդեհ է բռնկվել, հետագա օրերին հրդեհը տարածվել է՝ ներառելով մի քանի հարյուր հեկտար տարածք, որի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են մի շարք ծառայություններ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ։

Կոնիտեի մամուլի հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի (Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի և 297-րդ հոդվածի(Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը)  1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրավականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
20 Սեպտեմբերի 2017
Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է
Հայտնի են հոկտոմբերին ամենաէժան ավիաուղղությունները։
17:47
20 Սեպտեմբերի 2017
Վոլինկին. մամուլում պատվերներ են կատարում նրանք, ում դուր չի գալիս ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերություների զարգացումը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը պարզաբանում է տվել հայկական ԶԼՄ–ներից մեկում օրերս հրապարակված նյութի վերաբերյալ։

14:24
20 Սեպտեմբերի 2017
Հայաստանում տագնապալի իրավիճակ չկա` կապված սուր–շնչառական վարակների հետ. փորձագետ
Հայաստանում  այս պահին չունենք անհանգստացնող վիճակ` կապված սուր–շնչառական վարակների հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
11:04
20 Սեպտեմբերի 2017
Գորիսում անվճար տրանսպորտ է գործում
Գորիսում սեպտեմբերի 19–ից անվճար անվճար հասարակական տրանսպորտ է գործում։
08:00
20 Սեպտեմբերի 2017
Երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:41
19 Սեպտեմբերի 2017
Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ (ՖՈՏՈ)
Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը երեքշաբթի հանդիպել է ԵՊՀ–ի ուսանողների հետ։
16:43
19 Սեպտեմբերի 2017
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։
16:27
19 Սեպտեմբերի 2017
Սփուռքահայերը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին են նվիրաբերել նախկինում չհրապարակված փաստաթղթեր
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ այցելության ժամանակ սփյուռքահայերը  թանգարանին են նվիրել նախկինում չհրապարակված փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվներից։
14:15
19 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը ցանկանում է պահպանել իր պաշտոնը
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում հաստատել է զբաղեցրած պաշտոնում մնալու իր ցանկությունը։

13:35
19 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք համաժողովի մասնակիցներմ այցելեցին Ծիծեռնակաբերդ
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի մասնակիցները երեքշաբթի` սեպտեմբերի 19–ին, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

11:01
19 Սեպտեմբերի 2017
Աշնանային շոգը վերադառնում է
Որոշ ժամանակով մի փոքր նահանջած շոգը վերադառնում է։
23:58
18 Սեպտեմբերի 2017
Սփյուռքի հետ կապերի համահայկական խորհրդի ստեղծումն են քննարկել Հայաստանի նախագահի մոտ
Համահայկական խորհրդի ստեղծումն է քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում: