ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է Երևանի քաղաքապետի հարցը, և կա մի քանի թեկնածու, գրում է «168 ժամը»` հղում անելով ՔՊ–ի անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանին։
Загружается новость ... "Лево"
Սիմոնյանը հայտնել է, որ թեկնածուներ կան, որոնցից մեկին կընտրի կուսակցության վարչությունը, և ընտրություններից հետո կհայտարարվի՝ ով է թեկնածու։ Միաժամանակ նա հաստատել է, որ ինքն ու հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) ներառված են թեկնածուների ցուցակում։
Մամուլում շրջանառվում էր նաև առաջին փոխվարչապետ, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանի անունը։ Սիմոնյանը, սակայն, նշել է, որ նրա անունը թեկնածուների ցանկում չկա։ Նա տեղեկացրել է, որ այժմ կա 4 թեկնածու, բայց դա դեռ վերջնական չէ:
Միաժամանակ Սիմոնյանը նշել է, որ դեռևս որոշում չկա այն հարցի շուրջ, թե ՔՊ-ն առանձի՞ն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ «Ելք» դաշինքով։–0–