ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երևան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին և հայտնել, թե իբր «Հրազդան» մարզադաշտում ռումբ կա տեղադրված:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է (ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված):
Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխանիրավական ընթացակարգեր իրականացնելու համար:–0–